Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԹԵՐՄԱՆ ԳՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1994-12-10-ից մինչև 2001-07-02։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-07-02Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 դեկտեմբերի 1994 թ. N 570

Քաղ. Երևան

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԹԵՐՄԱՆ ԳՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

1994 թվականի դեկտեմբերի 1-ից հանրապետությունում բնակչությանն իրացվող հացի մանրածախ գնի փոփոխման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 1994 թվականի դեկտեմբերի 1-ից հանրապետությունում հացահատիկի պետական մթերման գինը և կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 4-ի «Հանրապետությունում ցորենի մթերման գնի սահմանման մասին» N 362 որոշումը:

3. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի դեկտեմբերի 1-ից:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։