Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 158-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 158-րդ հոդվածում՝

1) 43-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«43. Առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում կաթնամթերք ապրանքախմբի (արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 04 ապրանքային խմբին դասվող) առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի կաթնամթերքը տարանջատված մեկուսամասում կանաչ գունային առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով), իսկ կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքը տարանջատված մեկուսամասում նարնջագույն գունային առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով) ապահովված չլինելը կամ կանաչ դարակաշարում «առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի», իսկ նարնջագույն դարակաշարում «պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ» անվանումով տեղեկատվական պիտակը դարակաշարի տեսանելի մասում տեղադրված չլինելը կամ սխալ պիտակ փակցված լինելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»․

2) 44-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«44. Սույն հոդվածի 43-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»․

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 48-րդ և 49-րդ մասերով.

«48․ Տեղական արտադրության կամ ներմուծված կենդանուց սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի նույնականացումն ապահովելու նպատակով սպանդանոցային ծագումը հիմնավորող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված փաստաթղթերը սպառողներին տեսանելի տեղում չփակցնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

49. Սույն հոդվածի 48-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։