Հոդված 4. Օրենքի 97-րդ հոդվածում՝
Հոդված 4. Օրենքի 97-րդ հոդվածում՝
1) վերնագրի և 1-ին մասի «և մշակույթի» բառերը փոխարինել «, մշակույթի և երիտասարդության» բառերով.
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ կետերով.
«3) երիտասարդության ոլորտում լիազորությունների իրականացման համար աջակցում է վարչական շրջանում գործող Երևան քաղաքի երիտասարդական կենտրոնի մասնաճյուղի գործունեությանը.
4) առաջարկ է ներկայացնում քաղաքապետին վարչական շրջանում երիտասարդական քաղաքականության մշակումն ու իրականացումը ապահովելու նպատակով վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներից առնվազն մեկի գործառույթներում երիտասարդական աշխատողի գործառույթներ սահմանելու կամ հաստիքացուցակում երիտասարդական աշխատողի առնվազն մեկ հաստիք սահմանելու վերաբերյալ: Վարչական շրջանում երիտասարդական կենտրոնի և երիտասարդական աշխատողի գործունեության առանձնահատկությունները սահմանված են «Երիտասարդական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»: