ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մարտի 1995 թ. N 152
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 60 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության բանակի զինվորի գաղափարական դաստիարակության ուսումնական ձեռնարկի մշակման նպատակով կառավարական հանձնաժողով ստեղծելու մասին» N 60 որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի կազմում ընդգրկել հետևյալ անձանց`
Գ. Ավագյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ
Հ. Խաչատրյան - արձակագիր-պատմաբան
Մ. Հովհաննիսյան - ԼՂՀ լրատվության և մամուլի դեպարտամենտի տնօրեն
Ս. Մարտիրոսյան - ՀՀ պաշտպանության նախարարության բազմաբնույթ ռազմական հրամանատարական ուսումնարանի պետ
Վ. Միրզոյան - ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության պետ
Հ. Նահապետյան - ՀՀ պաշտպանության նախարարության զանգվածային լրատվության բաժնի պետ
Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյան - Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ
2. Կառավարական հանձնաժողովի կազմից հանել Ա. Բլեյանին ու Կ. Սարդարյանին:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ