Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԵՎԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՇՏԱԲԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1994-07-11-ից մինչև 2001-07-02։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-07-02Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հուլիսի 1994 թ. N 307

քաղ. Երևան

ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԵՎԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՇՏԱԲԻ ՄԱՍԻՆ

Սևանի տարածաշրջանում իրավիճակի կայունացման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել օպերատիվ կառավարման Սևանի տարածաշրջանային շտաբի կազմը.

Ա. Գոմցյան - ՀՀ կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ի նախագահ (շտաբի պետ)

Լ. Նազարյան - ՀՀ կառավարության գործերի կառավարչության տասներորդ վարչության պետի տեղակալ (շտաբի պետի տեղակալ)

Ս. Բարսեղյան - պատգամավորների Վարդենիսի շրջխորհրդի գործկոմի նախագահ

Վ. Գասպարյան - ՀՀ ներքին գործերի նախարարության Սևանի տարածաշրջանային վարչության պետ

Մ. Գրիգորյան - ՀՀ գլխավոր դատախազի առաջին տեղակալ

Գ. Խաչատրյան - պատգամավորների Հրազդանի քաղխորհրդի գործկոմի նախագահ

Վ. Հակոբյան - պատգամավորների Կամոյի շրջխորհրդի գործկոմի նախագահ

Վ. Հարությունյան ՀՀ վարչապետի խորհրդական

Գ. Հովեյան - պատգամավորների Կամոյի քաղխորհրդի գործկոմի նախագահ

Ռ. Ղուկասյան - պատգամավորների Սևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ

Ք. Մանուկյան - պատգամավորների Հրազդանի շրջխորհրդի գործկոմի նախագահ

Հ. Սահակյան - պատգամավորների Մարտունու շրջխորհրդի գործկոմի նախագահ

Զ. Սարգսյան - պատգամավորների Կրասնոսելսկի շրջխորհրդի գործկոմի նախագահ

Դ. Սիմոնյան - պատգամավորների Սևանի շրջխորհրդի գործկոմի նախագահ

Ռ. Քրմոյան - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարի տեղակալ

2. Օպերատիվ կառավարման Սևանի տարածաշրջանային շտաբին` շարունակել տարածաշրջանի պաշտպանության ամրապնդման գործում Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների փոխհամաձայնեցված մասնակցությունն ապահովելու աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, Սևանի տարածաշրջանի պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներին` օպերատիվ կառավարման Սևանի տարածաշրջանային շտաբին ցույց տալ անհրաժեշտ աջակցություն նրա առջև դրված խնդիրների լուծման, ստեղծված իրավիճակին համապատասխան տարածաշրջանի բնակավայրերում հասարակական պատշաճ կարգուկանոնի հաստատման գործում,

4. Պատգամավորների Վարդենիսի շրջխորհրդի գործկոմին` ստեղծել անհրաժեշտ պայմաններ օպերատիվ կառավարման Սևանի տարածաշրջանային շտաբի գործունեության համար նրա նստավայրում` Վարդենիս քաղաքատիպ անվանում:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 7-ի «Օպերատիվ կառավարման Սևանի տարածաշրջանային շտաբ ստեղծելու մասին» N 69 որոշումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։