ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1045-Ա «21» մարտի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 267-Ն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետին, 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, հիմք ընդունելով ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժման դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող կամ նրանց փոխադրող անձանց դիմումները.
1. Սույն որոշման հավելվածում նշված անձանց, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, մինչև 2025 թվականի ավարտը տրամադրվում է ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն:
2. Տեղեկացնել սույն որոշման հավելվածում նշված անձանց, որ 2026 թվականի համար ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել սկսած 2025թ. դեկտեմբերի 15-ից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության և քարտուղարության պետերի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
21.03.2025 թ.
հ. 1045-Ա որոշման
ՑՈՒՑԱԿ
ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ (ԿԱՄ ՆՐԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՂ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՂԵԿԱՎԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ
հ/հ Հաշմանդամի
անունը և ազգանուն Փոխադրող մեքենայի համարանիշը Փոխադրող անձը Արտոնության տրամադրման ժամկետը
1 Կարեն Ռաֆիկի Հովսեփյան 10 VW 077 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2025թ.
2 Արմինե Մնացականի Լամբարյան 08 LA 927 Լևոն Վարդանյան 31.12.2025թ.
3 Արև Վոլոդյայի Հովհաննիսյան 37 LN 741 Արթուր Սինանյան 31.12.2025թ.
4 Հենրիկ Գեղամի Նիկողոսյան 81 HN 008 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2025թ.
5 Ժան Ալիկի Գրիգորյան 48 PN 048 Անի Գրիգորյան 31.12.2025թ.
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան