ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1034-Ա «21» մարտի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1.Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
21.03.2025 թ.
հ. 1034-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի
գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Վաչագան Բաբայան Սահակ Պարթևի /Սիլիկյան թաղամաս,
10-րդ/ փողոց բնակելի տուն ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 25.10.2024թ. գործ հ.ԵԴ/36132/02/21 վճռով, Վաչագան Բաբայանի ժառանգության իրավունքը ճանաչված՝ Սահակ Պարթևի /Սիլիկյան թաղամաս, 10-րդ/ փողոցում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Սահակ Պարթևի փողոց, հ.13 01013YUP2HQ8
2 Հայկ Ապրեսյան /լիազորված անձ/ Սարգիս, Աղավնի, Լիաննա, Շավարշ, Դավիթ և Նարինե Նաջարյաններ և Աղավնի Անտոնյան Չմշքածագի
/Նուբարաշեն 18-րդ/ փողոց, հ.4/1 հողամաս Սարգիս, Աղավնի, Լիաննա, Շավարշ, Դավիթ և Նարինե Նաջարյաններին և Աղավնի Անտոնյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Չմշքածագի /Նուբարաշեն 18-րդ/ փողոցի հ.4/1 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.09022024-01-0445, պարիսպ 3.2քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 196.83քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Չմշքածագի փողոց, հ.4/4 01103P3TWN77
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան