ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1019-Ա «20» մարտի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
20.03.2025թ.
հ. 1019-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Գարեգին Ալեքսանյան
/լիազորված անձ/
Հակոբ Ղազարյան Նոր Արեշ 35-րդ փողոց, հ.48 հողամաս Հողաբաժանման 07.11.2002թ. հ.1-6487 պայմանագրով, Հակոբ Ղազարյանին անցած Նոր Արեշ 35-րդ փողոցի հ.48 հասցեում գտնվող 170.5քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Նոր Արեշ 35-րդ փողոց, հ.48/1 01053J6UMU8Z
2 Հայկ Թադևոսյան
/լիազորված անձ/
Ռուբեն Շախմուրադյան Թբիլիսյան խճուղի, հ.21/9 և հ.21/10 հողամաս Ռուբեն Շախմուրադյանին սեփականության իրավունքով պատկանող, Թբիլիսյան խճուղու հ.21/9 և հ.21/10 հասցե-ներում գտնվող հողամասերին /վկ. հ.21062017-01-0027 և հ.21062017-01-0031/ ըստ միավորման հատակագծի տրա-մադրել մեկ միասնական հասցե՝ Թբիլիսյան խճուղի, հ.21/9 010338MXVVRE
3 Սարգիս Բարսեղյան
/լիազորված անձ/
Բագրատ Հովհաննիսյան Մ. Սարյան փողոց, հ.24 շենք, հ.23-24 բնակարան Բագրատ Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող, Մ. Սարյան փողոցի հ.24 շենքի հ.23-24 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.30072021-01-0079/ բաժանման հատակագծով առանձնացվող 86.01քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Մ. Սարյան փողոց, հ.24 շենք, բն.23/1 01063ZNNR5GM
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան