Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 1054-Ա «21» մարտի 2025 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Երևանի քաղաքապետարանի կողմից 07.02.2025 թվականին հայտարարված ԵՔ-ԷԱՃԾՁԲ-25/36 ծածկագրով սպորտային միջոցառումների կազմակերպման ծառայությունների մատուցման ընթացակարգին հայտ ներկայացրած «Մաթեմիկ» Կրթական ՀԿ-ն (այսուհետ՝ Մասնակից) ճանաչվել է ընտրված մասնակից ընթացակարգի 1-ին և 2-րդ չափաբաժինների մասով: Մասնակցին 07.03.2025 թվականին eauction.armeps.am կայքի միջոցով ներկայացվել էր ԵՔ-ԷԱՃԾՁԲ-25/36-1 ծածկագրով պայմանագիր կնքելու առաջարկ, սակայն հրավերով սահմանված ժամկետում՝ ծանուցումը և պայմանագրի նախագիծը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ մինչև 14.03.2025 թվականը ներառյալ, Մասնակցի կողմից չեն ներկայացվել հաստատված պայմանագիրը, պայմանագրի և որակավորման ապահովումները:

Վերոգրյալով պայմանավորված՝ Մասնակիցը «Գնումների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, զրկվել է պայմանագիր կնքելու իրավունքից:

Չկայացած ընթացակարգի մասին հայտարարությունը 17.03.2025 թվականին հրապարակվել է տեղեկագրում:

Ղեկավարվելով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի բ. ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև հաշվի առնելով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 17.03.2025 թվականի որոշումը.

1. «Մաթեմիկ» Կրթական ՀԿ-ին ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:

3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։