Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 1036-Ա «21» մարտի 2025 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով «ԿՎԱՐՏԱԼ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արմեն Աշոտի Ղահրամանյանի ներկայացուցիչ Հասմիկ Մանուկյանի դիմումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 23.1-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով և Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 264-Ն որոշման հավելվածի 17-րդ կետով.

1. «ԿՎԱՐՏԱԼ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` 2025 թվականի (ընթացիկ տարվա) համար թույլատրել «ԵՐԵՎԱՆ ՓԼԵՅՍ ՀՈԹԵԼ» (YEREVAN PLACE HOTEL) ապրանքային նշանում օգտագործել Երևանի անվանումը։

2. Ընդունել ի գիտություն, որ Երևանի անվանումն ապրանքային նշանում օգտագործելու թույլտվության համար ընթացիկ տարվա տեղական տուրքը վճարված է:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։