Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 1094-Ա «24» մարտի 2025 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Երևանի քաղաքապետարանի կողմից 31.10.2024 թվականին հայտարարված «ԵՔ-ԲՄԽԾՁԲ-25/01» ծածկագրով Երևանի քաղաքապետարանի կարիքների համար ծրագրային ապահովման հետ կապված խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման ընթացակարգին համատեղ գործունեության կարգով հայտ ներկայացրած «Գովթեք» ՍՊ ընկերությունը, «ՕԳՄԱ ԱՓԼԻՔԵՅՇՆՍ» ՓԲ ընկերությունը և «ՕԳՄԱ» ԻՆԿ (այսուհետ՝ Մասնակից) խախտել են գնման ընթացակարգի շրջանակում ստանձնած պարտավորությունը:

Հայտերի գնահատման արդյունքում Մասնակցի հայտում արձանագրվել են անհամապատասխանություններ: Գնահատող հանձնաժողովը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ սահմանված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» (այսուհետ՝ Կարգ) 41-րդ կետի պահանջները. մեկ աշխատանքային օրով կասեցրել էր նիստը և առաջարկել Մասնակցին հրավերով սահմանված ժամկետում շտկել արձանագրված անհամապատասխանությունները: Անհամապատասխանությունները Մասնակցի կողմից շտկվել են մասնակի: Գնահատող հանձնաժողովը, հիմք ընդունելով Կարգի 42-րդ կետը, Մասնակցի հայտը գնահատել է անբավարար և մերժել այն:

«ԵՔ-ԲՄԽԾՁԲ-25/01» ծածկագրով գնման ընթացակարգի արդյունքում կնքված պայմանագրի մասին հայտարարությունը 17.03.2025 թվականին հրապարակվել է տեղեկագրում:

Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.

1. «Գովթեք» ՍՊ ընկերությանը, «ՕԳՄԱ ԱՓԼԻՔԵՅՇՆՍ» ՓԲ ընկերությանը և «ՕԳՄԱ» ԻՆԿ-ին ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:

3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։