ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
«01» ապրիլ 2025 թ. թիվ 10-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 83-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 24-ի ««Ֆիզկուլտուրայի և սպորտային աշխատանքների մասին» Ձև 1-սպորտ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 83-Ն որոշման.
1) վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում «Ֆիզկուլտուրայի և սպորտային աշխատանքների» բառերը փոխարինել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի» բառերով,
2) 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ`
Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2025 թվականի ապրիլի 1-ի
թիվ 10-Ն որոշման
«Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի դեկտեմբերի 24-ի
թիվ 83-Ն որոշման
Բաժին 1. Օլիմպիական մարզաձևերի խմբերի քանակը
միավոր
Մարզաձևի անվանումը Մարզաձևի խմբերի քանակը,
ընդամենը այդ թվում՝
քաղաքներում գյուղերում
1 2 3 4
Ընդամենը
Բաժին 2. Ոչ օլիմպիական մարզաձևերի խմբերի քանակը
միավոր
Մարզաձևի անվանումը Մարզաձևի խմբերի քանակը, ընդամենը այդ թվում՝
քաղաքներում գյուղերում
1 2 3 4
Ընդամենը
Բաժին 3. Մարզիչ-մանկավարժների թվաքանակն օլիմպիական մարզաձևերում
մարդ
Մարզաձևի անվանումը Մարզիչ-մանկավարժների թվաքանակը նրանցից՝ իգական սեռի
ընդամենը այդ թվում՝ ընդամենը այդ թվում՝
քաղաքներում գյուղերում քաղաքներում գյուղերում
1 2 3 4 5 6 7
Ընդամենը
Բաժին 4. Մարզիչ-մանկավարժների թվաքանակն ոչ օլիմպիական մարզաձևերում
մարդ
Մարզաձևի անվանումը Մարզիչ-մանկավարժների թվաքանակը նրանցից՝ իգական սեռի
ընդամենը այդ թվում՝ ընդամենը այդ թվում՝
քաղաքներում գյուղերում քաղաքներում գյուղերում
1 2 3 4 5 6 7
Ընդամենը
Բաժին 5. Մարզիկների թվաքանակն օլիմպիական մարզաձևերում
մարդ
Մարզաձևի անվանումը Մարզիկների թվաքանակը նրանցից՝ իգական սեռի
ընդամենը այդ թվում՝ ընդամենը այդ թվում՝
քաղաքներում գյուղերում քաղաքներում գյուղերում
1 2 3 4 5 6 7
Ընդամենը
Բաժին 6. Մարզիկների թվաքանակն ոչ օլիմպիական մարզաձևերում
մարդ
Մարզաձևի անվանումը Մարզիկների թվաքանակը նրանցից՝ իգական սեռի
ընդամենը այդ թվում՝ ընդամենը այդ թվում՝
քաղաքներում գյուղերում քաղաքներում գյուղերում
1 2 3 4 5 6 7
Ընդամենը
Բաժին 7. Մարզիչ-մանկավարժների և մարզիկների թվաքանակն ըստ տարիքային խմբերի
մարդ
Տարիքային խումբ Տողի ծած-կագիրը Մարզիչ-մանկավարժների թվաքանակը Մարզիկների թվաքանակը
ընդամենը այդ թվում՝ ընդամենը այդ թվում՝
քաղաքներում գյուղերում քաղաքներում գյուղերում
Ա Բ 1 2 3 4 5 6
Ընդամենը, այդ թվում՝ 700
0-5 700.1
6-13 700.2
14-17 700.3
18-24 700.4
25-34 700.5
35-44 700.6
45-54 700.7
55-64 700.8
65 և բարձր 700.9
Բաժին 7.1 Մարզիչ-մանկավարժների և մարզիկների թվաքանակից իգական սեռի ներկայացուցիչների թվաքանակն ըստ տարիքային խմբերի
մարդ
Տարիքային խումբ Տողի ծած-կագիրը Մարզիչ-մանկավարժների թվաքանակը Մարզիկների թվաքանակը
ընդամենը այդ թվում՝ ընդամենը այդ թվում՝
քաղաքներում գյուղերում քաղաքներում գյուղերում
Ա Բ 1 2 3 4 5 6
Ընդամենը, այդ թվում՝ 710
0-5 710.1
6-13 710.2
14-17 710.3
18-24 710.4
25-34 710.5
35-44 710.6
45-54 710.7
55-64 710.8
65 և բարձր 710.9
Ղեկավար՝ ______________________
(Ազգանուն, անուն) ______________________
(Ստորագրություն)
Լրացնող (լիազորված անձ)՝ ______________________
(Ազգանուն, անուն) ______________________
(Ստորագրություն)
«_ _ »______ ____20___թ.»:
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2025 թվականի ապրիլի 1-ի
թիվ 10-Ն որոշման
«Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի դեկտեմբերի 24-ի
թիվ 83-Ն որոշման
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՍՊՈՐՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգով կարգավորում են «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Ձև 1-սպորտ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են մարզական ուղղվածության արտադպրոցական ուսումնական հաստատությունները՝ մանկապատանեկան մարզադպրոցները, մարզական-տեխնիկական դպրոցները, օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցները, օլիմպիական հերթափոխի ուսումնարանները և մարզական ուղղվածությամբ միջին մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող օլիմպիական հերթափոխի քոլեջները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 15-ը:
4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Բաժին 1-ի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվող ցանկից ընտրվում է օլիմպիական մարզաձևի տեսակը, սյուն 2-ում ինքնաշխատ արտացոլվում է համապատասխան մարզաձևի խմբերի քանակը: Բաժին 1-ում լրացվում են միայն սյուն 3-ը և 4-ը՝ քաղաքների և գյուղերի բաշխվածությամբ:
6. Բաժին 2-ի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվող ցանկից ընտրվում է ոչ օլիմպիական մարզաձևի տեսակը, սյուն 2-ում ինքնաշխատ արտացոլվում է համապատասխան մարզաձևի խմբերի քանակը: Բաժին 2-ում լրացվում են միայն սյուն 3-ը և 4-ը՝ քաղաքների և գյուղերի բաշխվածությամբ:
7. Բաժին 3-ի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվող ցանկից ընտրվում է օլիմպիական մարզաձևի տեսակը, սյուն 2-ում ինքնաշխատ արտացոլվում է համապատասխան օլիմպիական մարզաձևի մարզիչ-մանկավարժների թվաքանակը, սյուն 5-ում ինքնաշխատ արտացոլվում է համապատասխան օլիմպիական մարզաձևի իգական սեռի մարզիչ-մանկավարժների թվաքանակը: Բաժին 3-ում լրացվում են միայն 3-4 և 6-7 սյուները՝ քաղաքների և գյուղերի բաշխվածությամբ:
8. Բաժին 4-ի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվող ցանկից ընտրվում է ոչ օլիմպիական մարզաձևի տեսակը, սյուն 2-ում ինքնաշխատ արտացոլվում է համապատասխան ոչ օլիմպիական մարզաձևի մարզիչ-մանկավարժների թվաքանակը, սյուն 5-ում ինքնաշխատ արտացոլվում է համապատասխան ոչ օլիմպիական մարզաձևի իգական սեռի մարզիչ-մանկավարժների թվաքանակը: Բաժին 3-ում լրացվում են միայն 3-4 և 6-7 սյուները՝ քաղաքների և գյուղերի բաշխվածությամբ:
9. Բաժին 5-ի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվող ցանկից ընտրվում է օլիմպիական մարզաձևի տեսակը, սյուն 2-ում ինքնաշխատ արտացոլվում է համապատասխան օլիմպիական մարզաձևի մարզիկների թվաքանակը, սյուն 5-ում ինքնաշխատ արտացոլվում է համապատասխան օլիմպիական մարզաձևի իգական սեռի մարզիկների թվաքանակը: Բաժին 5-ում լրացվում են միայն 3-4 և 6-7 սյուները՝ քաղաքների և գյուղերի բաշխվածությամբ:
10. Բաժին 6-ի սյուն 1-ում ինքնաշխատ արտացոլվող ցանկից ընտրվում է ոչ օլիմպիական մարզաձևի տեսակը, սյուն 2-ում ինքնաշխատ արտացոլվում է համապատասխան ոչ օլիմպիական մարզաձևի մարզիկների թվաքանակը, սյուն 5-ում ինքնաշխատ արտացոլվում է համապատասխան ոչ օլիմպիական մարզաձևի իգական սեռի մարզիկների թվաքանակը: Բաժին 5-ում լրացվում են միայն 3-4 և 6-7 սյուները՝ քաղաքների և գյուղերի բաշխվածությամբ:
11. Բաժին 7-ի սյուն 1-ում («700» ծածկագրով տողը հավասար է «700.1»-«700.9» ծածկագրով տողերի հանրագումարին) ինքնաշխատ արտացոլվում է մարզիչ-մանկավարժների, իսկ սյուն 4-ում՝ մարզիկների թվաքանակը՝ ըստ սեռատարիքային բաշխվածության: Բաժին 7-ում լրացվում են միայն 2-3 և 5-6 սյուները՝ քաղաքների և գյուղերի բաշխվածությամբ:
12. Բաժին 7.1-ը լրացվում է միայն իգական սեռի մարզիչ-մանկավարժների և մարզիկների համար՝ սույն հրահանգի 11-րդ կետի դրույթներին համապատասխան:»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 ապրիլի 2025 թվական: