Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 1134-Ա «26» մարտի 2025 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

Հավելված

Երևանի քաղաքապետի

26.03.2025թ.

հ. 1134-Ա որոշման

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը

1 2 3 4 5 6 7

1 Արմեն Համբարձումյան Նոր-Նորքի 4-րդ միկրոշրջան, 2-րդ հատված, հ.6 շենք, հ.25

բնակարան Արմեն Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող, Նոր-Նորքի 4-րդ միկրոշրջանի 2-րդ հատվածի հ.6 շենքի հ.25 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.03032025-01-0168, ընդ. բաժ. 3.19քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 43.52քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ա. Հովհաննիսյան փողոց, հ.24/1 շենք, բն.25/1 01083FD5USHQ

2 Նաիրա Բալասանյան Ն. Զարյան փողոց, հ.122 բնակելի տուն Նաիրա Բալասանյանին սեփականության իրավունքով պատկանող, Ն. Զարյան փողոցի հ.122 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.18032025-01-0207/ բաժանման հատակագծով առանձնացվող 174.1քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ն. Զարյան փողոց, հ.122/1 01033JMBREAH

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։