Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 261-Ա

ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 29-րդ հոդվածով և հիմք ընդունելով կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշումը՝

1. Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի պաշտոնների գնահատման և դասակարգման վարչության պետ Արմինե Սարգսյանին 2025 թվականի ապրիլի 8-12-ը ներառյալ գործուղել Լեհաստանի Հանրապետություն (Վարշավա)՝ GIZ-ի, OECD SIGMA և EIPA European CAF Resource Center-ի կողմից կազմակերպվող «CAF Master Class: Reporting, Prioritisation, Action Planning & Monitoring» թեմայով աշխատաժողովին մասնակցելու նպատակով։

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերի հատուցումը:

3. Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի պաշտոնների գնահատման և դասակարգման վարչության պետին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

4. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

02.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։