Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 ապրիլի 2025 թվականի N 381-Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել փոփոխություն և լրացումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 և 10 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման 1-ին կետի 19-րդ ենթակետում «(Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի մարզադպրոցի մասով)» բառերը փոխարինել «(Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի մարզադպրոցի և Արմավիր համայնքի Մյասնիկյան բնակավայրի մարզադպրոցի մասով) և «32005. «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների կառուցում» միջոցառումների» բառերով, իսկ «32001. Մանկապարտեզների նոր շենքերի կառուցում» միջոցառման» բառերից հետո «միջոցառման» բառը փոխարինել «և «32002. Մանկապարտեզների շենքերի վերակառուցում, հիմնանորոգում» միջոցառումների» բառերով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

03.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

ապրիլի 3-ի N 381-Ն որոշման

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

ապրիլի 3-ի N 381-Ն որոշման

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2025 թվականի

ապրիլի 3-ի N 381-Ն որոշման

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2025 թվականի

ապրիլի 3-ի N 381-Ն որոշման

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2025 թվականի

ապրիլի 3-ի N 381-Ն որոշման

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2025 թվականի

ապրիլի 3-ի N 381-Ն որոշման

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2025 թվականի

ապրիլի 3-ի N 381-Ն որոշման

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2025 թվականի

ապրիլի 3-ի N 381-Ն որոշման

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2025 թվականի

ապրիլի 3-ի N 381-Ն որոշման

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2025 թվականի

ապրիլի 3-ի N 381-Ն որոշման

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 ապրիլի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։