ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2015 թվականի N 1070-Ն
ՄԱՍՆԱԿՑԻՆ ԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՎԻՃԱԿՆԵՐԻ) ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների (վիճակների) ցանկը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում հաստատել սույն որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից եզրակացության տրամադրման կարգը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. սեպտեմբերի 19
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
սեպտեմբերի 17-ի N 1070-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՄԱՍՆԱԿՑԻՆ՝ ԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՎԻՃԱԿՆԵՐԻ)
1. ԱՐՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Զարկերակային գերճնշում III (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի I10-I13, I15 ծածկագրեր)` բարդացած գլխուղեղի ինսուլտով կամ սրտամկանի ինֆարկտով՝ բարդացած քրոնիկ սրտային անբավարարությամբ կլինիկամորֆոլոգիական դասակարգչով Ստրաժեսկո-Վասիլենկո IIB փուլ և խիստ արտահայտված կլինիկամորֆոլոգիական դասակարգչով՝ Ստաժեսկո-Վասիլենկո III փուլ, ակնահատակի ախտահարումով՝ հիպերտոնիկ ռետինոպաթիա չորրորդ աստիճան ըստ Կեյտ-Վագեներ- Բարկերի դասակարգման (KWB), երիկամների ախտահարումով՝ ԵԽՀ 5-րդ փուլ, ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարումով, դեկոմպենսացված փուլում:
(1-ին կետը խմբ. 03.04.25 N 364-Ն)
2. Սրտային անբավարարություն (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի I50 ծածկագիր)` IV ֆունկցիոնալ դասի (ՖԴ) ըստ Նյու-Յորքյան դասակարգման (New York Heart Association` NYHA)՝ բարդացած դեկոմպենսացիաներով:
(2-րդ կետը խմբ. 03.04.25 N 364-Ն)
3. Սրտի իշեմիկ հիվանդություն (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի I22 ծածկագիր)՝ բարդացած սրտամկանի կրկնակի ինֆարկտներով, կյանքին վտանգ սպառնացող սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումներով, որոնք պահանջում են ինվազիվ միջամտություն, այդ թվում՝ սրտի ռիթմը վարող (ՍՌՎ) սարքի կամ կարդիովերտեր-դեֆիբրիլյատորի տեղադրում:
(3-րդ կետը խմբ. 03.04.25 N 364-Ն)
4. Հաջող վերականգնումով սրտի կանգ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի I46 ծածկագիր) կամ փորոքային տախիկարդիայի կրկնվող դեպքեր (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի I47.2 ծածկագիր), որոնք պահանջում են ինվազիվ միջամտություն, այդ թվում՝ կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր սարքի տեղադրում կամ կորոնար զարկերակի ռեվասկուլյարիզացիա:
(4-րդ կետը խմբ. 03.04.25 N 364-Ն)
2. ԱՐՅԱՆ ԵՎ ԱՐՅՈՒՆԱՍՏԵՂԾ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
5. Ոչ ուռուցքային ծագման արյունաբանական հիվանդություններ` հեմոլիտիկ սակավարյունություններ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D55-D59 ծածկագրեր), ապլաստիկ սակավարյունություններ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D60-D61, D64 ծածկագրեր), մակարդման համակարգի հիվանդություններ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D66-D69 ծածկագրեր)` արյունաստեղծ ֆունկցիայի խիստ խանգարումով:
(5-րդ կետը փոփ. 03.04.25 N 364-Ն)
6. Իրական պոլիցիտեմիա (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D45 ծածկագիր), միելոդիսպլաստիկ համախտանիշներ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D46 ծածկագիր), արյունաստեղծ, ավշային և դրանց նմանատիպ հյուսվածքների անորոշ կամ անհայտ բնույթի նորագոյացություններ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D47 ծածկագիր), էսենցիալ (ինքնուրույն) թրոմբոցիտոզ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D75.2 ծածկագիր), hեմոֆագոցիտային լիմֆոհիստիոցիտոզ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D76.1 ծածկագիր):
(6-րդ կետը փոփ. 03.04.25 N 364-Ն)
7. Առանձին խանգարումներ՝ իմունային մեխանիզմների ներգրավմամբ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D80-D89 ծածկագրեր):
(7-րդ կետը փոփ. 03.04.25 N 364-Ն)
8. (կետն ուժը կորցրել է 03.04.25 N 364-Ն)
3. ՇՆՉԱՌԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
9. Թոքերի այլ քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի J44 ծածկագիր), բարդացած III.0 արտաքին շնչառական ֆունկցիայի օբստրուկտիվ խանգարումով:
10. Բրոնխոէկտազներ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի J47 ծածկագիր), բարդացած III.0 արտաքին շնչառական ֆունկցիայի օբստրուկտիվ խանգարումով:
11. Թոքերի հիվանդություններ` առաջացած արտաքին գործոններից (J60- J66), III.0 շնչառական ֆունկցիայի ռեստրիկտիվ խանգարումներով:
12. Այլ միջանկյալ (ինտերստիցիալ) թոքային հիվանդություններ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի J84 ծածկագիր), III.0 շնչառական ֆունկցիայի ռեստրիկտիվ խանգարումներով:
(12-րդ կետը փոփ. 03.04.25 N 364-Ն)
13. Թոքերի սարկոիդոզ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D86.0 ծածկագիր), թոքերի և ավշային հանգույցների սարկոիդոզ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D86.2 ծածկագիր)` III.0 շնչառական ֆունկցիայի ռեստրիկտիվ խանգարումներով:
(13-րդ կետը փոփ. 03.04.25 N 364-Ն)
4. ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14. Կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգի քրոնիկ պրոգրեսիվող կամ կայուն նյարդաբանական դեֆիցիտով հիվանդություններ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի G00-G99, ծածկագրեր)` շարժողական ֆունկցիայի խիստ արտահայտված և կայուն խանգարումներով՝ հեմիպլեգիայով կամ պարապլեգիայով կամ տրիպլեգիայով կամ տետրապլեգիայով կամ հեմիպարեզով կամ պարապարեզով կամ տրիպարեզով կամ տետրապարեզով կամ ատաքսիայով կամ մկանային ռիգիդությամբ կամ անոթային թուլամտությամբ:
(14-րդ կետը խմբ. 03.04.25 N 364-Ն)
14.1. Վիրահատական բուժում պահանջող ներգանգային անևրիզմաներ։
(14.1-ին կետը լրաց. 03.04.25 N 364-Ն)
5. ՆԵՐԶԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
15. Շաքարային դիաբետ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի E10-E14 ծածկագրեր) երիկամների ախտահարումով` դիաբետիկ նեֆրոպաթիայով (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի N08.3* ծածկագիր)` երիկամների քրոնիկ հիվանդություն C 5 փուլ (կամ տերմինալ երիկամային անբավարարությամբ):
16. Շաքարային դիաբետ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի E10-E14 ծածկագրեր)` ծայրամասային անոթախտ (դիաբետիկ անգիոպաթիա) (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի I79.2* ծածկագիր)` զույգ ստորին վերջույթների քրոնիկ զարկերակային անբավարարությամբ IV.0 , զույգ ստորին վերջույթների ամպուտացիայի բարձր հավանականությամբ և/կամ արյան հոսքի վերականգնման ու պրոթեզավորման անցկացման անհնարինությամբ:
17. Իցենկո-Կուշինգի հիվանդություն/համախտանիշ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի E24 ծածկագիր)` բուժման նկատմամբ կայուն զարկերակային գերճնշմամբ, մարմնի հավելյալ քաշով (III-IV.0 աստիճանի ճարպակալում), բազմաթիվ բարդությունների առկայությամբ (ստերոիդային շաքարային դիաբետ, օստեոպորոզ, կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ախտահարում, նեյրոակնաբուժական խանգարումներ, ստերոիդային կարդիոմիոպաթիա, սեռական ֆունկցիայի խանգարում, մկանների արտահայտված ատրոֆիա, ողերի կոմպրեսիոն կոտրվածքներ՝ առավել հաճախ կրծքային և գոտկային շրջաններում, կարդիոմիոպաթիա, III.0 և IV.0 աստիճանի սրտային անբավարարություն` ըստ Նյու-Յորքյան դասակարգման (NYHA), բուժման անարդյունավետությամբ կամ անհնարինությամբ:
6. ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
18. Չարորակ նորագոյացություններ` II, III և IV փուլ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի C00-C97 ծածկագրեր):
(18-րդ կետը փոփ. 03.04.25 N 364-Ն)
19. Մնացորդային չարորակ նորագոյացություններ` պրոգրեսիա, հիվանդության կրկնություն (ռեցիդիվ):
(19-րդ կետը փոփ. 03.04.25 N 364-Ն)
7. ՄԱՐՍՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20. Լյարդի քրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ տարբեր էթիոլոգիայի (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի K70.3, K70.4, K73, K74.3-K74.6, K75.3-K75.9, K76, K77, E83.1 ծածկագրեր)` ըստ Չայլդ-Պյուի Բ կամ Ց դասի, կամ եթե հաշվարկված վերջնական փուլում լյարդի հիվանդության (MELD) միավորը բարձր է 20-ից:
(20-րդ կետը փոփ. 03.04.25 N 364-Ն)
21.(կետն ուժը կորցրել է 03.04.25 N 364-Ն)
22. Աղիների և այլ մարսողական օրգանների հիվանդություններ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի K50-K52, K55.1-K55.9, K86.0, K86.1, K86.8, K86.9, K90, K91.2, E41 ծածկագրեր)` ներծծողական ֆունկցիայի խանգարման արտահայտված համախտանիշով:
(22-րդ կետը փոփ. 03.04.25 N 364-Ն)
8. ՎԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՄ ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
(վերնագիրը փոփ. 03.04.25 N 364-Ն)
23. Քրոնիկ վիրուսային հեպատիտ Ց, բարդացած լյարդի ցիռոզով, Բ և Ց դաս՝ ըստ Չայլդ-Պյուի (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի B18.2, K 74.6* ծածկագրեր):
24. Քրոնիկ վիրուսային հեպատիտ Բ, բարդացած լյարդի ցիռոզով, Բ և Ց դաս՝ ըստ Չայլդ-Պյուի (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի B18.1, K74.6* ծածկագրեր):
25. Քրոնիկ վիրուսային հեպատիտ Դ, բարդացած լյարդի ցիռոզով (քրոնիկ վիրուսային հեպատիտ Բ` դելտա ագենտով), Բ և Ց դաս՝ ըստ Չայլդ-Պյուի (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի B18.0, K74.6* ծածկագրեր):
26. ՄԻԱՎ (Մարդու իմունային անբավարարության վիրուս) վարակի IV կլինիկական փուլ և/կամ խիստ արտահայտված իմունային անբավարարության դեպքում (T օգնական լիմֆոցիտների (CD4+լիմֆոցիտներ) քանակը <200 բջ/մմ3 կամ <15%) և երբ պացիենտի մոտ առկա են երկրորդային ՁԻԱՀ (ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ) ինդիկատոր օպորտունիստական հիվանդություններ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի B20.0-B 22.7, B23.2 ծածկագրեր), եթե հակառետրովիրուսային բուժումն արդյունավետ չէ:
(26-րդ կետը լրաց. 03.04.25 N 364-Ն)
27. Տուբերկուլյոզի քրոնիկ ընթացող պրոգրեսիվող ձևերը (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի A15-A19 ծածկագրեր)՝ բազմաօրգանային ախտահարումով, արտահայտված օրգանիզմի ֆունկցիաների խանգարումով, ինչպես նաև սիլիկոտուբերկուլյոզը (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի J65 ծածկագիր):
(27-րդ կետը փոփ. 03.04.25 N 364-Ն)
9. ՄԻԶԱՍԵՌԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
28. Երիկամների քրոնիկ հիվանդություն փուլ 5 (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի N18.5 ծածկագիր)։
10. ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
29. Աչքի, գլխուղեղի և կենտրոնական նյարդային համակարգի այլ հատվածների չարորակ նորագոյացություններ, աչքի և նրա հավելյալ ապարատի բարորակ նորագոյացություններ, գլխուղեղի և կենտրոնական նյարդային համակարգի այլ բաժինների բարորակ նորագոյացություններ, աչքի քրոնիկ հիվանդություններ, բնածին գլաուկոմա, գլխի վնասվածքներ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի C69-C72, D31, D33, H00-H59, Q15․0, S00-S09 ծածկագրեր) ուղեկցվող տեսողության սրության՝ զույգ աչքի տեսողության անվերադարձ բացակայությամբ:
(29-րդ կետը խմբ. 03.04.25 N 364-Ն)
30. Ցանցենու ժառանգական դիստրոֆիա` պիգմենտային ռետինիտ և Շտարտգարդտի (Stargardt) հիվանդություն (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի H35.5 ծածկագիր), ուղեկցվող տեսողության սրության իջեցումով մինչև մատների հաշվում դեմքի մոտ:
31. Դիաբետիկ անգիոռետինոպաթիա (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի E10-E14†, H36.0* ծածկագրեր), ուղեկցվող տեսողության սրության իջեցումով, տեսողության սրության օպտիմալ կրելի շտկումով՝ մեկ աչքի տեսողության սրությունը 0,05 և ցածր, մյուս աչքի տեսողության սրությունը 0,4-ից ցածր կամ երկու աչքի տեսողության սրությունը 0,3-ից ցածր։
(31-րդ կետը խմբ. 03.04.25 N 364-Ն)
32. Աչքի և ակնակապճի վնասվածքներ, այդ թվում նաև ակնագնդի բացակայություն կամ կուրություն (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի S05 ծածկագիր), ուղեկցվող տեսողության սրության իջեցումով՝ տեսողության սրության օպտիմալ կրելի շտկումով՝ մեկ աչքի տեսողության սրությունը 0,05 և ցածր, մյուս աչքի տեսողության սրությունը 0,4-ից ցածր կամ երկու աչքի տեսողության սրությունը 0,3-ից ցածր։
(32-րդ կետը խմբ. 03.04.25 N 364-Ն)
(հավելվածը խմբ. 03.02.22 N 121-Ն, խմբ., փոփ., լրաց. 03.04.25 N 364-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան