ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 ապրիլի 2025 թվականի N 371-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը և ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությանը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ սահմանելով, որ գույքի հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
03.04.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
ապրիլի 3-ի N 371-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Գույքի անվանումը
(նկարագրությունը) Քանակը Միավորի սկզբնական արժեքը
(դրամ) Հաշվեկշռային արժեքը
(դրամ)
1. Դիմակ (օդի ֆիլտր. ունիվեր. կոմպ. դիմ.) 72 հատ 10,449.5 752,364.0
2. Երկարաճիթ կոշիկներ՝ հրշեջի 19 զույգ 10,936․5 207,793․5
3. Լապտեր 47 հատ 13,021․5 612,010.5
4. Կացին քլունգ 65 հատ 9,095.0 591,175.0
5. Կրակ մարելու ռետինե գործիք 5 հատ 54,230.0 271,150.0
6. Կրակ մարելու ռետինե գործիք փայտե պոչով 1 հատ 58,850.0 58,850.0
7. Կրակմարիչ (կրակի թակիչ) 60 հատ 3,012.1 180,726.0
8. Հրշեջի պաշտպանիչ ճտքավոր կոշիկ 7 զույգ 64,000.0 0
9. Ձեռնոց հրշեջի, մոդել FFGN-NB 47 զույգ 9,240.0 434,280.0
10. Ձեռքի շաղափիչ փոսերի համար 1 հատ 29,762.0 29,762.0
11. Շալվար հրշեջի, մոդել FFSC 78 հատ 26,208.0 2,044,224.0
12. Շապիկ հրշեջի, մոդել FFSC 70 հատ 26,208.0 1,834,560.0
13. Պաշտպանիչ գլխարկ` պաշտպանիչ ակնոցներով 15 հատ 52,360.0 0
14. Ջրի ուսապարկ 16 հատ 28,131.0 450,096.0
15. Ջրի պոմպ (բարձր ճնշման պոմպ) 7 հատ 75,019.3 246,704.22
16. Սաղավարտ հրշեջի 108 հատ 10,461.0 1,129,788.0
17. Փչովի բաք (ջրի ծավալի բաք) 5 հատ 22,776.7 113,883.5
Ընդամենը 8,957,366.72
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
03.04.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ