ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 ապրիլի 2025 թվականի N 369-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID) «Տետրա Տեկ Ի Էս, Ինկ.» ընկերության կողմից տրամադրված գույքը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID) «Տետրա Տեկ Ի Էս, Ինկ.» ընկերության հետ համատեղ ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրատվության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
03.04.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
ապրիլի 3-ի N 369-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Գույքի անվանումը (նկարագրությունը) Քանակը (հատ) Ձեռքբերման ամսաթիվ Միավորի գինը
(դրամ) Ընդհանուր գինը
(դրամ)
1. Հեռակառավարման վահանակ (պրոյեկտորի)՝ Wireless Presenter Logitech R800 1 16.02.2023 11,033 11,033
2. Միացման կայան (սարք)՝ DOCKING STATION Dell WD22TB4, 180W 2 14.03.2023 38,080 76,160
3. Բազմաֆունկցիոնալ գունավոր լազերային տպիչ՝ Canon i-sensys MF-657cdw 1 20.11.2024 163,397 163,397
4. Մոնիթոր՝ Dell UltraSharp 27 Monitor - U2724D, 68.47cm (27") 5 16.12.2024 125,114 625,570
5. Միացման կայան (սարք)՝ DOCKING STATION-Dell WD22TB4, 180W 3 16.12.2024 89,497 268,491
6. Անլար ստեղնաշար և մկնիկ՝ Keyboard and Mouse-Dell Pro Wireless - KM5221W - US 5 16.12.2024 12,785 63,925
7. Անխափան սնուցման սարք՝ UPS APC Easy SMV 1500VA, 230V 1 16.02.2023 59,852 59,852
8. Բազմաֆունկցիոնալ լազերային տպիչ՝ Canon i-SENSYS MF-443dw 3 14.03.2023 88,027 264,081
9. Բազմաֆունկցիոնալ լազերային տպիչ՝ Canon i-sensys MF-463dw 2 20.11.2024 190,474 380,948
10. Պրոյեկտոր՝ Projector Epson Pro EX10000 3LCD Full HD 1080p Wireless Laser Projector with Miracast Resolution: HD (1366 x 768) x3 Brightness (White): 4500 lumens
1.07 billion colors, Contrast Ratio: 2500000:1
(dynamic), Lamp Life Cycle: 20,000 hours
(Laser tech.), Keystone Correction: Horizontal, vertical, Carrying bag 1 16.02.2023 244,849 244,849
11. Կոնֆերանս համակարգի տեսախցիկ՝ Conferencing system camera LOGITECH RALLY ULTRA HD 1 16.02.2023 642,995 642,995
12. Կոնֆերանսային համակարգ՝ Conferencing System Logitech TAPMSTBASE/1 TAPMSTBASEINT 1 16.02.2023 584,276 584,276
13. Պլանշետ՝ Ipad Apple Air 5 64 GB 1 20.11.2024 275,655 275,655
14. Դյուրակիր համակարգիչ՝ Laptop, Dell Latitude 7450/Ultra 7 165U/32G B/512GB SSD/14.0 FHD+/Intel Iris Xe/FHD Cam/Mic/WLAN + BT/
US Backlit Kb/3 Cell/Win11Pro/3 Yr w 5 16.12.2024 543,379 2,716,895
15. Ականջակալ՝ Headset Logitech Stereo Headset H111- BLACK- 3.5mm 15 16.02.2023 2674 40,110
Ընդամենը 6,418,237
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
03.04.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ