Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 62-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 62-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սույն մասի դրույթները փաստաբանական գործունեություն իրականացնող ԱԱՀ վճարողների կողմից օրենքով սահմանված կարգով մատուցվող անվճար իրավաբանական ծառայությունների (կամավոր անհատույց իրավաբանական օգնության) հարկման բազայի նկատմամբ չեն կիրառվում, եթե այդ ծառայությունների՝ սույն մասով սահմանված կարգով որոշված ԱԱՀ-ով հարկման բազան տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում չի գերազանցում ԱԱՀ վճարողների՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող բոլոր գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազայի 5 տոկոսը: Փաստաբանական գործունեություն իրականացնող ԱԱՀ վճարողների կողմից օրենքով սահմանված կարգով մատուցվող անվճար իրավաբանական ծառայությունների (կամավոր անհատույց իրավաբանական օգնության)՝ սույն մասով սահմանված կարգով որոշված ԱԱՀ-ով հարկման բազան ԱԱՀ վճարողների՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող բոլոր գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազայի 5 տոկոսը գերազանցելու դեպքում սույն մասի դրույթները կիրառվում են այդ չափը գերազանցող մասի նկատմամբ:»: