Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 4. Օրենսգրքի 258-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Օրենսգրքի 258-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Սույն հոդվածի 2-5-րդ մասերի կիրառության իմաստով՝

1) շրջանառության հարկի գումարից նվազեցվող ծախսեր (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով սահմանված դեպքերի) են համարվում տվյալ հաշվետու ժամանակաշրջանում կատարված՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 12-րդ և 13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված՝ ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսերը, առևտրական (առք ու վաճառքի) գործունեության առարկա հանդիսացող ապրանքների սկզբնական արժեքը, ինչպես նաև վարչական և իրացման ծախսերը: Սույն կետի կիրառության իմաստով՝

ա. հաշվետու ժամանակաշրջանում կատարված ծախսեր են համարվում տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով ծախսերը,

բ. ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսեր են համարվում Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 1-ին կետով սահմանված ծախսերը, վարչական ծախսեր են համարվում Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 2-րդ կետով սահմանված ծախսերը, իսկ իրացման ծախսեր են համարվում Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 3-րդ կետով սահմանված ծախսերը.

2) շրջանառության հարկի գումարից նվազեցվող ծախսեր չեն համարվում հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ ձեռք բերելու կամ կառուցելու կամ ստեղծելու կամ մշակելու ծախսերը, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարվող կապիտալ և ընթացիկ ծախսերը, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումները, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների լուծարման ծախսերը, անհատույց ստացված ակտիվների, աշխատանքների և ծառայությունների գծով ծախսերը, գործուղման ծախսերը, ներկայացուցչական ծախսերը, ինչպես նաև հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների կողմից խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում՝ դրանց սկզբնական արժեքները:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։