Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 157-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 214-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 157-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02570903) «Թիմ Ափ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08271982) 2025 թվականի մարտի 10-ին կնքված՝ N 03/2025 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Սվարանց գյուղում թվով 20 բնակելի տների կառուցման նախագծային աշխատանքների իրականացում՝ 6,900,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2025 թվականի մարտի 4-ի «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Սվարանց գյուղի զարգացում» N 157-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԽաչատրՅԱՆ

Երևան

07.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։