Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 61-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 208-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 61-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի հասցեով ուղարկված ապրանքները (5,382.50 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 5,975 եվրո, ցանկը` համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի հունվարի 30-ի «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանին» ծրագրի մասին» N 61-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԽաչատրՅԱՆ

Երևան

07.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 208-Ա որոշման

ԲԵՌԻ ՑԱՆԿ

Անվանումը Քանակը Արժեքը (եվրո)

1. Չրանոց (նոր) մեկ լրակազմ 5,000

2. Զոդման էլեկտրոդ (նոր) մեկ տուփ 24.40

3. Չրանոցի ինքնանջատիչ սարք (ռելե` նոր) մեկ հատ 184.65

4. Չրանոցի էլեկտրամագնիսական փականի

խթանիչ սարք (նոր) մեկ հատ 25.70

5. Չրանոցի էլեկտրամագնիսական փական

(նոր) մեկ հատ 110.95

6. Չրանոցի ջերմաստիճանի չափիչ սարք (նոր) մեկ հատ 36.80

Ընդամենը 5,382.50

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԽաչատրՅԱՆ

07.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։