Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 1138-Ա ՀՐԱՄԱՆԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«04» ապրիլ 2025 թ. N 2044-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 1138-Ա ՀՐԱՄԱՆԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38.1-ին հոդվածը, և այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարի 2025 թվականի մարտի 31-ի N 1907-Ա հրամանով «ՕՆՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրվել է պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր, որով վերացվել է «ՕՆՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն Առողջապահության նախարարության կողմից 2020 թվականի փետրվարի 26-ին տրված դեղերի մեծածախ իրացման թիվ Կ-ԴՄԻ-000019 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու համար հիմք հանդիսացած խախտման պատճառը, ինչպես նաև այն, որ խախտման պատճառի վերացմամբ պայմանավորված Առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 26-ի N 1138-Ա հրամանը ուժի մեջ չի մտել, այլևս նպատակահարմար չէ նշված ակտի կիրառումը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 26-ի ««ՕՆՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն 2020 թվականի փետրվարի 26-ին դեղերի մեծածախ իրացման թիվ Կ-ԴՄԻ-000019 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1138-Ա հրամանը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել սույն հրամանի 1-ին կետով նշված լիցենզիայի գործողության ուժը կորցրած ճանաչելը վերացնելու մասին տեղեկությունների գրանցումը գրանցամատյանում:

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ՕՆՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։