ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2025 թվականի N 413-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված 3 տրանսպորտային միջոցները (այսուհետ՝ տրանսպորտային միջոցներ) անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել «Կառավարական առանձնատների տնտեսություն» և «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ կազմակերպություններ)՝ համաձայն հավելվածի։
2. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպությունների հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների անհատույց օգտագործման պայմանագրեր (այսուհետ՝ պայմանագրեր)՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի կնքման և տրանսպորտային միջոցների տեղափոխման ու պետական գրանցման (հաշվառման) հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպությունների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
10.04.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
ապրիլի 10-ի N 413-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
NN
ը/կ Մակնիշը Թողարկման տարեթիվը Նույնականացման համարանիշը (VIN) Սկզբնական արժեքը
(դրամ) Հաշվեկշռային արժեքը
(դրամ) Պետական ոչ առևտրային կազմակերպության
անվանումը
1. TOYOTA CAMRY 2.5 P 2018 JTNBF3HK603019211 13 650 000 6 033 467 «Կառավարական առանձնատների
տնտեսություն» ՊՈԱԿ
2. TOYOTA CAMRY 2018 JTNBF4HK503003409 14 110 000 3 060 000 «Կառավարական առանձնատների
տնտեսություն» ՊՈԱԿ
3. TOYOTA COROLLA 1.6 GAS 2013 NMTBB4JE00R030566 6 700 000 0 «Սպասարկում» ՊՈԱԿ
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. ՀարությունՅԱՆ
10.04.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ