Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ (ՀԱՅՊԵՏՍՏԱՆԴԱՐՏ) ՀՐԱՄԱՆԸ ՀԱՅՊԵՏՍՏԱՆԴԱՐՏԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 15.06.2001 Թ. ԹԻՎ 22-Վ ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ,

ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

(ՀԱՅՊԵՏՍՏԱՆԴԱՐՏ)

5 նոյեմբերի 2001 թ.

ք. Երևան N 46-Վ

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅՊԵՏՍՏԱՆԴԱՐՏԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 15.06.2001 թ. ԹԻՎ 22-Վ ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամայում եմ`

Հայպետստանդարտի վարչության պետի 15.06.2001 թ. թիվ 22-Վ հրամանով հաստատված «Ներքին այրման շարժիչների վառելիքների անվտանգության ցուցանիշերը, փորձարկման մեթոդները և դրանց պահման, փոխադրման, իրացման ու օգտագործման փուլերում անվտանգության ապահովման և շրջակա միջավայրի պահպանման պահանջների» երկրորդ աղյուսակի.

ա) 5-րդ կետը` «Պղտորման ջերմաստիճանը, .oC, ոչ ավել, - 5, - 25, ԳՕՍՏ 5066 երկրորդ մեթոդ» բառերը հանել,

բ) հանել հավելվածի «15 ԳՕՍՏ 5066-91 Վառելիքներ շարժիչային. Պղտորման ջերմաստիճանի, բյուրեղացման սկսման և բյուրեղացման որոշման մեթոդներ» բառերը:

Վարչության պետ

Ա. Մալխասյան

Գրանցված է

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

16 նոյեմբերի 2001 թ.

Պետական գրանցման թիվ 31901176

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։