ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 230-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 112-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված ապրանքները (17,462 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,012,025 դրամ և այլ ծախսերը՝ 140 ԱՄՆ-ի դոլար, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2025 թվականի փետրվարի 21-ի «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Նշան և Աիդա Կարայանների անվան արհեստների, արվեստների և տեխնոլոգիաների նորակառույց քոլեջի արդիականացում» ծրագրի մասին» N 112-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԽաչատրՅԱՆ
Երևան
11.04.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 230-Ա որոշման
«ԳՅՈՒՄՐԻԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՆՈՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ
NN
ը/կ Ապրանքի անվանումը Քանակը (հատ) Միավորի արժեքը
(ԱՄՆ-ի դոլար) Ընդհանուր արժեքը
(ԱՄՆ-ի դոլար)
1. Խոհանոցային աթոռներ 7 18.5 129.50
2. Խոհանոցային աթոռներ 60 7.5 450.00
3. Սեղաններ 13 18 234.00
4. Համակարգչային սեղաններ 57 110.421 6,294.00
5. Գրասենյակային աթոռներ 100 28 2,800.00
6. Գրասենյակային աթոռներ 2 150 300.00
7. Գրասենյակային աթոռներ 2 125 250.00
8. Փոքր աթոռներ 10 25 250.00
9. Հյուրասենյակային աթոռներ 22 32.23 709
10. Աթոռներ 60 22.5 1,350.00
11. Հյուրասենյակային սեղաններ 1 330 330.00
12. Հյուրասենյակային աթոռներ 10 28 280.00
13. Մալուխների պաշտպանիչ
պատյաններ 100 2.79 279.00
14. Փաստաթղթերի գրապահարաններ 3 518 1,554.00
15. Վարդակներ 50 6 300.00
16. Ձայնամեկուսիչ վահանակներ 120 5 600.00
17. Աթոռներ 40 30 1,200.00
18. Ծորակ 13 11.73 152.5
Ընդամենը 17,462
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԽաչատրՅԱՆ
11.04.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ