Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 157-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 229-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 157-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 00904586) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մարտի 1-ի «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի թողունակության մեծացում» ծրագրի մասին» N 157-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «ԱՐԵՎԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00123582) 2025 թվականի մարտի 20-ին կնքված՝ N ԱՐ/200325 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ակրիլային կտորով մեխանիկական արևապաշտպան համակարգերի, մետաղական կոնստրուկցիայով և ակրիլային կտորով անշարժ ծածկերի ձեռքբերում ու փոշեներկման, տպագրական, տեղադրման աշխատանքների իրականացում` 4,229,167 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «ԷԼ-ԱՐ ՄԵՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 01316604) 2025 թվականի մարտի 21-ին կնքված՝ N ԷԼ/210325 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սև մետաղյա դեկորատիվ դետալների ձեռքբերում` 2,099,167 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Ատլանտ պրոֆիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00163197) 2025 թվականի մարտի 21-ին կնքված՝ N ԱՏ/21032025 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մետաղապլաստե անշարժ և շարժական պատուհանների, տիտան ապակու և բարդ փականների ձեռքբերում` 815,667 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Նիկոլ Դուման» արտադրական կոոպերատիվի հետ (ՀՎՀՀ` 02208258) 2025 թվականի մարտի 21-ին կնքված՝ N ՆԴ-21/03 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մեկ լուսամփոփով լուսասյուների և պատին ամրացվող լուսատուների ձեռքբերում` 620,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԽաչատրՅԱՆ

Երևան

11.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։