ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1309-Ա «10» ապրիլի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
10.04.2025 թ.
հ. 1309-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոս-տային դա-սիչը
1 2 3 4 5 6 7
1 Միշա Գրիգորյան
/լիազորված անձ/
Ենոք Մինասյան «Էրեբունի-3» այգետարածք, 3-րդ տեղամաս, հ.11 հողամաս Ենոք Մինասյանին հատկացված, «Էրեբունի-3» այգետարածքի 3-րդ տեղամասի 500.0քմ մակերեսով հ.11 հողամասին /հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 08.06.2023թ. հ.Հ-7203 արխիվային տեղեկանք և 27.03.2025թ. սեփականության իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելության փաստը հաստատելու մասին հ.1921 որոշում/ տրամադրել հասցե՝ Էրեբունի այգեգործական տարածք, 3-րդ զանգված, հ.3/11 01053BEJCFVR
2 Վռամ Նիկոյան
/լիազորված անձ/
Լեոնիդ Համբարձումյան Գ. Ղափանցյան փողոց, հ.59/21, հ.59/25 և հ.59/27 հողամաս Լեոնիդ Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Ղափանցյան փողոցի հ.59/21, հ.59/25 և հ.59/27 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.30052022-01-0375, հ.30052022-01-0377 և հ.30052022-01-0373/, ըստ միավորման հատակագծի, տրամադրել մեկ միասնական հասցե՝ Գ. Ղափանցյան փողոց, հ.59/21 01033XPTLKCT
3 Նաիրի Մելքոնյան
/լիազորված անձ/
Արշավիր Դավթյան
/սեփականատեր/ Նորքի 2-րդ փողոց, հ.43/2 ավտոտնակ Արշավիր Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող, Նորքի 2-րդ փողոցի հ.43/2 հասցեում գտնվող 32.7քմ մակերեսով ավտոտնակին /վկ. հ.21032025-01-0358, սեփ. հող. 200.2քմ/ տրամադրել հասցե՝ Նորքի 2-րդ փողոց, հ.43/3 01093QBRMFUQ
4 Հասմիկ Սերոբյան /լիազորված անձ/
Գյուլվարդ Սաղաթելյան Մաշտոցի պողոտա, հ.42ա շենք նկուղ Ըստ օրենքի ժառանգության և սեփականության իրավունքի 24.03.2025թ. հ.2032 և հ.2033 վկայագրերով, Գյուլվարդ Սաղաթելյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Մաշտոցի պողոտայի հ.42ա շենքում գտնվող նկուղին տրամադրել հասցե՝ Մաշտոցի պողոտա, հ.42ա շենք, հ.12/1 01063XYXTYQ7
5 Կարեն Պետրոսյան
/լիազորված անձ/
«ՎԱՆՑՅԱՆ ՀԱՈՒՍ» ՍՊԸ Վարշավյան փողոց, հ.37/1 հողամաս «ՎԱՆՑՅԱՆ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Վարշավյան փողոցի հ.37/1 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.14032025-01-0215/ բաժանման հատակագծով առանձնացվող 582.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Վարշավյան փողոց, հ.37/2 01123P4TRKWP
6 Կարեն Պետրոսյան
/լիազորված անձ/
«ՎԱՆՑՅԱՆ ՀԱՈՒՍ» ՍՊԸ Վարշավյան փողոց, հ.37/1 հողամաս «ՎԱՆՑՅԱՆ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Վարշավյան փողոցի հ.37/1 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.14032025-01-0215/ բաժանման հատակագծով առանձնացվող 540.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Վարշավյան փողոց, հ.37/3 01123CJSE48J
7 «ՋԻ ԷՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» ՍՊԸ Ամիրյան փողոց, հհ.80/16, 80/17 հողամաս «ՋԻ ԷՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Ամիրյան փողոց, հհ.80/16, 80/17 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հհ.23092024-01-0094, 23092024-01-0147/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Ամիրյան փողոց, հ.28/7 01063ZEAEP2F
8 «ՋԻ ԷՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» ՍՊԸ Փ. Բուզանդի փողոց, հհ.103, 103/1 հողամաս «ՋԻ ԷՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Փ. Բուզանդի փողոցի հհ.103, 103/1 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հհ.07102024-01-0288, 07102024-01-0208/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Կարեն Դեմիրճյան փողոց, հ.4/2 01063PMLZMYW
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան