Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 76-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 ապրիլի 2004 թ.

Պետական գրանցման թիվ 32004081

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

23 մարտի 2004 թ.

ք. Երևան N 55-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 76-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2003 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բժշկական տեղեկագրման մասին» N 76-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.

հրամանով հաստատված «Բժշկական զննման արդյունքում քաղաքացիական ավիացիայի բնագավառում բժշկական վավերագրերի հատկացման կարգ»-ի «Պիտանիության ստանդարտներն ըստ առողջական վիճակի» 6-րդ գլխի «Վիրաբուժական հիվանդություններ» 4-րդ բաժնի Հ. 28-ի 1-ին պարբերությունում «163 սմ-ից ոչ ցածր և 175 սմ-ից ոչ բարձր կանանց համար, 165 սմ-ից ոչ ցածր և 180 սմ-ից ոչ բարձր տղամարդկանց համար» բառերը փոխարինել «160 սմ-ից ոչ ցածր կանանց համար, 163 սմ-ից ոչ ցածր տղամարդկանց համար» բառերով:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի թռիչքային գործունեության սերտիֆիկացման վարչության պետ Ա. Բալտայանին:

Գլխավոր վարչության պետ Ս. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։