Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 1423-Ա «15» ապրիլի 2025 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Շ. Գրիգորյանը:

Տ. Ավինյան

Հավելված

Երևանի քաղաքապետի

15.04.2025 թ.

հ. 1423-Ա որոշման

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը

1 2 3 4 5 6 7

1 ՀՀ ՏԿԵՆ՝ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ Ծերենցի փողոց, հ.72ա հողամաս Ծերենցի փողոցի հ.72ա հասցեում գտնվող դպրոցի /սեփ. վկ. հ.2623119/ մնացորդային 6696.0քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Հ. Ծերենցի փողոց, հ.72/4 01073JBQWFMF

2 ՀՀ ՏԿԵՆ՝ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ Ծերենցի փողոց, հ.72ա հողամաս Ծերենցի փողոցի հ.72ա հասցեում գտնվող դպրոցի /սեփ. վկ. հ.2623119/ բաժանման հատակագծով առանձնացվող 3720.0քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Հ. Ծերենցի փողոց, հ.72/5 01073FXMZHNH

3 ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ Ա. Թամանյան փողոց, հ.10/1 և 10/2, Անտառային փողոց, հ.1 և հ.139 հողամաս ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ սեփականության իրավունքով պատկանող, Ա. Թամանյան փողոցի հ.10/1 և 10/2, Անտառային փողոցի հ.1 և հ.139 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.01032024-01-0155, հ.27062024-01-0054, հ.27062024-01-0308 և հ.27062024-01-0325/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Ա. Թամանյան փողոց, հ.10/1 01063DBVQ6P2

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։