Անցնել բովանդակությանը

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՏՑՆԵԼՈՒ ԵՎ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 մայիսի 1978 թ. N 275

Քաղ. Երևան

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՏՑՆԵԼՈՒ ԵՎ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայկական ՍՍՀ 1977 թվականի դեկտեմբերի 21-ի «Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» օրենքի ընդունման կապակցությամբ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

1. Մտցնել փոփոխություններ Հայկական ՍՍՀ Կառավարության հետևյալ ակտերի մեջ`

ա) Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1953 թվականի սեպտեմբերի 1-ի N 743 կարգադրության 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Արին-բերդի արգելամասի տերիտորիայում հնագիտական աշխատանք կատարելու թույլտվությունը տրվում է Հայկական ՍՍՀ 1977 թվականի դեկտեմբերի 21-ի «Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» օրենքով սահմանված կարգով» (Որ. և կարգ. ժող. 1953 թ., N 8-9, հոդվ. 45).

բ) (ենթակետն ուժը կորցրել է 10.09.80 N 532)

(1-ին կետը փոփ. 10.09.80 N 532)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Կառավարության որոշումները, համաձայն ցանկի, որը կցվում է:

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴԻ նախագահ Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հայկական ՍՍՀ Մինիստրների

խորհրդի 1978 թ. մայիսի 5-ի

N 275 որոշմամբ

Ց Ա Ն Կ

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ 1977 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի «ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ

1. ՀՍԽՀ Լուսժողկոմի 1921 թվականի հունվարի 8-ի «Մասնավոր անձանց և հաստատությունների հնագիտական արժեք ունեցող հուշարձանների ցուցակագրման, հաշվի առման և պահպանման մասին» հրամանի 3-9 կետերը (ՀՍԽՀ դեկրետ. և հրաման. ժող., 1921 թ., պրակ. 1, հոդ. 84):

2. ՀՍԽՀ ԺԿԽ-ի 1930 թվականի մարտի 2-ի «Հնագիտական և գեղարվեստական նշանակություն ունեցող իրերի արտահանումն արգելելու մասին» որոշումը (Օր. և կարգ. ժող., 1930 թ., N 3, հոդ. 47):

3. ՀՍԽՀ ԺԿԽ-ի 1932 թվականի օգոստոսի 22-ի «Հնությունների պահպանության մասին» որոշումը (Օր. և կարգ. ժող., 1932 թ., N 3, հոդ. 91):

4. ՀՍՍՌ ԺԿՍ-ի 1941 թվականի մայիսի 21-ի «Հայկական ՍՍՌ ժողկոմսովետին կից գիտական, գեղարվեստական և անտիկվար առարկաների հայտնաբերման, գնահատության և վերաբաշխման միջգերատեսչական հանձնաժողով կազմակերպելու մասին» N 835 որոշումը (Որ. և կարգ. ժող., 1941 թ., N 15, հոդ. 70):

5. ՀՍՍՌ ԺԿՍ-ի 1944 թվականի հունիսի 17-ի «Կարմիր բլուրը հնագիտական արգելավայրերի թվին դասելու մասին» N 358 որոշման 3-րդ կետը:

6. ՀՍՍՌ Մինիստրների սովետի 1948 թվականի դեկտեմբերի 9-ի «Կուլտուրայի հուշարձանների պահպանությունը բարելավելու միջոցառումների մասին» N 1469 որոշման 1, 2, 3 և 9-րդ կետերը (Որ. և կարգ. ժող., 1948 թ., N 12, հոդ. 5):

7. Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1953 թվականի սեպտեմբերի 1-ի N 743 կարգադրության 2-րդ կետը (Որ. և կարգ. ժող., 1953 թ., N 8-9, հոդ. 45):

8. Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1970 թվականի հունվարի 23-ի N 28 որոշմամբ հաստատված Հայկական ՍՍՀ գյուղական բնակավայրերի կառուցապատման կանոնների 82-րդ կետը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։