Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 134-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«18» ապրիլի 2025 թ.

քաղ. Երևան N 224-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 134-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Արդարադատության նախարարի 2024 թվականի մարտի 11-ի «Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2012 թվականի մարտի 14-ի N 34-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 134-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) Հրամանի 1-ին կետով հաստատված N 1 Հավելվածի 3-րդ կետի՝

ա. 9-րդ ենթակետում «կազմակերպական» բառերը փոխարինել «ծայրահեղականության և անդրազգային հանցավորության դեմ պայքարի» բառերով.

բ. 10-րդ ենթակետում «տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի 4-րդ բաժնի 3-րդ բաժանմունքի պետ» բառերը փոխարինել «ներկայացուցիչ» բառերով.

2) Հրամանի 2-րդ կետով հաստատված N 2 Հավելվածի 12-րդ կետում «ոչ ուշ, քան երկու օր առաջ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ՝ Քրեակատարողական օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով պատիժը կատարելու համար քրեակատարողական հիմնարկը և սկզբնական տեղաբաշխումն ըստ անվտանգային գոտու տեսակի որոշելիս: Նշված դեպքում հարցը կարող է ընդգրկվել օրակարգ նաև առանց սույն կետի պահանջն ապահովելու» բառերը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Ս. ԳԱԼՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 ապրիլի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։