ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 256-Ա
ԻԶՄԻՐԼՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍԱՐԿԻՍ ԵՎ ՄԱՐԻ ԻԶՄԻՐԼՅԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 195,000,000 դրամ արժողությամբ «Երևանի պետական համալսարանի Սարկիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի ենթակառուցվածքների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 02819088), «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 01506928) և «Կարգո Պանդա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 04428791) 2025 թվականի փետրվարի 28-ին կնքված՝ N YSU 1/25 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Երևանի պետական համալսարանի Սարկիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի ճեմասրահի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 195,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է «Երևանի պետական համալսարանի Սարկիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի ենթակառուցվածքների բարելավում» ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. Իզմիրլյան բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԽաչատրՅԱՆ
Երևան
22.04.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 256-Ա որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԻԶՄԻՐԼՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍԱՐԿԻՍ ԵՎ ՄԱՐԻ ԻԶՄԻՐԼՅԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ»
1. Ծրագրի նպատակը Ուսումնառության, հետազոտությունների և համագործակցային ծրագրերի իրականացման համար նպաստավոր միջավայրի ստեղծում՝ Երևանի պետական համալսարանի Սարկիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի ենթակառուցվածքների վերակառուցմամբ՝ դարձնելով այն ժամանակակից և
ուսանողակենտրոն կրթօջախ:
2․ Ծրագրի բարեգործական որակման նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:
3. Բարեգործը Իզմիրլյան բարեգործական հիմնադրամ (Մելիք-Ադամյան 2/1, կենտրոն 0010 Երևան, Հայաստան, ՀՎՀՀ՝ 02819088)
4. Ծրագիրը կատարողը Իզմիրլյան բարեգործական հիմնադրամ (Մելիք-Ադամյան 2/1, կենտրոն 0010 Երևան, Հայաստան, ՀՎՀՀ՝ 02819088)
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0025, Ալեք Մանուկյան փողոց, 1 շենք, բնագավառը՝ կրթական
6. Ծրագրի բյուջեն 195,000,000 դրամ
7. Բարեգործություն ստացողը «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0025, Ալեք Մանուկյան փողոց, 1 շենք)
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2025 թվականի մայիսի 2-ից մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Երևանի պետական համալսարանի Սարկիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի գլխավոր ճեմասրահի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 195,000,000 դրամ: Աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2025
թվականի մայիսի 2-ից մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը։
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը,
ծավալները և նախատեսվող գինը Շինարարական աշխատանքների իրականացում՝ 195,000,000 դրամ
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն:
12. Համագործակցություն պետական կառավարման, տեղական ինքնակառավարման
մարմինների, այլ կազմակերպությունների հետ Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ համագործակցություն չի նախատեսվում:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների
ներկայացում լիազորված մարմնին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԽաչատրՅԱՆ
22.04.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ