Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 1476-Ա «18» ապրիլի 2025 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Շ. Գրիգորյանը:

Տ. Ավինյան

Հավելված

Երևանի քաղաքապետի

18.04.2025 թ.

հ. 1476-Ա որոշման

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը

1 2 3 4 5 6 7

1 Լիլիթ Բարսեղյան Երկաթուղայինների 7-րդ փողոց, հ.4 բնակելի տուն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 12.07.2024թ. գործ հ.ԵԴ/21112/02/19 վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ, Լիլիթ Բարսեղյանին անցած Երկաթուղայինների 7-րդ փողոցի հ.4 հասցեում գտնվող 65.68քմ մակերեսով բնակելի տանը /հող. 91.69քմ, ընդհ. 51.03քմ/ տրամադրել հասցե՝ Երկաթուղայինների 7-րդ փողոց, հ.4/2 01053Y5JVFJZ

2 Կարեն Առաքելյան

/լիազորված անձ/

Արարատ Առաքելյան Այգեձորի փողոց, հ.20 և հ.20/1 հողամաս Արարատ Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող, Այգեձորի փողոցի հ.20 և հ.20/1 հասցեներում գտնվող բնակելի տների զբաղեցրած հողամասին /վկ. հ.01042025-01-0100 և հ.27032025-01-0021/ տրամադրել հասցե՝ Այգեձորի փողոց, հ.20 01033ZZX3FZD

3 Թամարա Թումանյան

/լիազորված անձ/

«Ն.Գ.Մ.Դ.» ՍՊԸ Սևանի փողոց, հ.12, հ.12/1 և հ.12/6 հողամաս «Ն.Գ.Մ.Դ.» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Սևանի փողոցի հ.12, հ.12/1 և հ.12/6 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հհ.25032025-01-0131, 26032025-01-0262 և 26032025-01-0231/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Սևանի փողոց, հ.12 01063GNHJ2FN

4 Աշոտ Ավետիսյան Վ. Միրաքյան փողոց, նրբանցք հ.18 օժանդակ շինություն Անշարժ գույքի մասի առանձնացման և առանձնացված մասի նվիրատվության 10.04.2025թ. հ.3486 պայմանագրով, Աշոտ Ավետիսյանին նվիրած՝ Վ. Միրաքյան փողոցի նրբանցքի հ.18 հասցեում գտնվող 41.0քմ մակերեսով օժանդակ շինությանը /սեփ. հող. 41.3քմ/ տրամադրել հասցե՝ Ռ. Մելիքյան փողոց, հ.98/4 01013AXG5FCF

5 Լևոն Միրզոյան և Լիլիթ Հովսեփյան Նալբանդյան փողոց, հ.106/1 շենք, հ.88 և հ.88/1 տարածք Լևոն Միրզոյանին և Լիլիթ Հովսեփյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Նալբանդյան փողոցի հ.106/1 շենքի հ.88 և հ.88/1 հասցեներում գտնվող տարածքներին /վկ. հ.13082018-01-0153 և վկ. հ.14032025-01-0292/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Մ. Նալբանդյան փողոց, հ.106/1 շենք, շինություն հ.88 01063TXZLYR3

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։