Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՎԻՏԱ ԼՈՆԳԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԲՕ-003740 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«23» դեկտեմբեր 2024 թ. N 7469-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՎԻՏԱ ԼՈՆԳԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԲՕ-003740 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, «ՎԻՏԱ ԼՈՆԳԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 11-ին Առողջապահության նախարարություն ներկայացված դիմումը.

Հրամայում եմ`

1. Կասեցնել «ՎԻՏԱ ԼՈՆԳԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2024 թվականի մարտի 28-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-003740 լիցենզիայի գործողությունը` արտահիվանդանոցային` ներզատաբանական, կոսմետոլոգիական, վերականգնողական` մանուալ թերապևտիկ տեսակների մասով մինչև 2025 թվականի փետրվարի 12-ը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին ` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։