Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՖԱՐՄԼԵՆԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԴՄԻ-000158 ԼԻՑԵՆԶԻԱՆ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«11» փետրվար 2025 թ. N 808-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՖԱՐՄԼԵՆԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԴՄԻ-000158 ԼԻՑԵՆԶԻԱՆ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ առողջապահության նախարարություն է ներկայացվել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ` Տեսչական մարմին) ղեկավարի 2025 թվականի հունվարի 8-ի թիվ 01/94-2025 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին միջնորդագիրը, համաձայն որի 2024 թվականի օգոստոսի 20-ի 24080429 և սեպտեմբերի 04-ի թիվ 24080429 հանձնարարագրերի հիման վրա՝ «ՖԱՐՄԼԵՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում այսուհետ՝ Ընկերություն (պետական գրանցման համարը՝ 67․110․1301225, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)՝ 07628188, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն Ազատության պողոտա 2 շենք , 30 տարածք հասցեում իրականացված ստուգման արդյունքում պարզ է դարձել, որ վերջինս իրականացնում է դեղերի մեծածախ իրացում, սակայն չունի «Պատշաճ բաշխման գործունեության» հավաստագիր։

Այս մասով հարկ է նկատի ունենալ «Դեղերի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները, համաձայն որոնց` դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի մեծածախ իրացումը իրականացնում են մատակարարները` ՀՀ առողջապահության նախարարության հաստատած «Պատշաճ բաշխման գործունեության» կանոնների համաձայն:

Համաձայն «Դեղերի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասի` ՀՀ առողջապահության նախարարությունը դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ստացած մատակարարին տալիս է «Պատշաճ բաշխման գործունեության» հավաստագիր` մասնագիտական ընդհանուր դիտարկման հաշվետվության հիման վրա:

Համաձայն «Դեղերի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասի` Պատշաճ բաշխման գործունեության հավաստագիրը տրվում է առավելագույնը հինգ տարի ժամկետով...: Մեծածախ իրացման լիցենզիա ստանալուց հետո` առաջին երեք տարվա ընթացքում, դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մոտ մասնագիտական դիտարկումներն իրականացվում են ամեն տարի, այնուհետև` երկու տարին մեկ:

Համաձայն «Դեղերի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետի` դեղերի մեծածախ իրացման լիցենզիան, բացի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերից, կասեցվում է նաև «Դեղերի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դիտարկման և 8-րդ մասով սահմանված պարբերականությունն ապահովելու նպատակով հայտ չներկայացնելու դեպքում:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը, 8-րդ մասը, «Դեղերի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին, 6-րդ, 7-րդ, 8-րդ մասերը, 9-րդ մասի 2-րդ կետը և Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Կասեցնել «ՖԱՐՄԼԵՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն Առողջապահության նախարարության կողմից 2023 թվականի հուլիսի 12-ին տրված դեղերի մեծածախ իրացում իրականացնելու N Կ-ԴՄԻ-000158 լիցենզիայի գործողությունը` մինչև խախտման պատճառի վերացումը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի գործողության կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը վարույթի մասնակիցներին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։