ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2025 թվականի N 485-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի (այսուհետ՝ համայնք) սեփականությունը հանդիսացող 3 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)։
2․ Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում համայնքի ղեկավարի հետ ապահովել գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրերի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրա հետ կապված, ինչպես նաև գույքի պետական գրանցման (հաշվառման) ծախսերն իրականացնելով համայնքի միջոցների հաշվին։
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների կատարման նպատակով՝ գույքը ենթակա է տեղափոխման կոմիտեի՝ պետական շարժական գույքի պահառության նպատակով հատկացված Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փողոց, 79 հասցեում գտնվող պահառության վայր՝ համայնքի միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
25.04.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
ապրիլի 23-ի N 485-Ա որոշման
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿ
NN
ը/կ Մակնիշը Հաշվառման համարանիշը Թողարկման տարեթիվը Նույնականացման համարը Սկզբնական արժեքը (դրամ) Հաշվեկշռային արժեքը (դրամ)
1. LEXUZ GX 470 070LL70 2006 JTJBT20X770127697 15 460 000 4 936 800
2. GAZ 3110-121 245LL11 2003 XTH31100031193392 5 414 600 230 000
3․ GAZ 3102-203 500LU50 2007 X9631020071373176 6 730 000 707 200
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
25.04.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ