ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 270-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 68,112,910 դրամ ընդհանուր արժողությամբ «Առանձնատների կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «N 1 Շինվարչություն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08404037) 2025 թվականի ապրիլի 4-ին կնքված՝ ՀՀ/Տ-01/25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 68,112,910 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
28.04.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 270-Ա որոշման
«ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1. Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի հունիսի 27-ի 463-Ա որոշմամբ բարեգործական է որակվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղում «Առանձնատների և մանկապարտեզի կառուցման» ծրագիրը։ Այժմ անհրաժեշտություն է առաջացել կառուցել ևս 2 առանձնատուն։
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:
3. Բարեգործը «Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)
4. Ծրագիրը կատարողը «Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)
5. Ծրագրի իրականացման վայրը և
բնագավառը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղ, բնագավառը՝ սոցիալական
6. Ծրագրի բյուջեն 68,112,910 դրամ
7. Բարեգործություն ստացողը Լեռնային Ղարաբաղից տեղահանված 5 և ավելի երեխա ունեցող, ինչպես նաև պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամ զինծառայողների ընտանիքներ
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2025 թվականի մայիսի 19-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է կառուցել թվով 2 առանձնատուն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղում։ Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի մայիսի 19-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում: 2 առանձնատան կառուցում՝ 68,112,910 դրամի չափով:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Երկու առանձնատան շինարարական աշխատանքների իրականացում, տարածքի ուղղաձիգ հարթեցում, ներքին ջրամատակարարման և կոյուղու, գազամատակարարման, էլեկտրամատակարարման և ջեռուցման ցանցերի, արտաքին ինժեներական ցանցերի անցկացման և մոնտաժման, ինչպես նաև ներքին հարդարման աշխատանքներ, առանձնատների տարածքների բարեկարգման աշխատանքների իրականացում՝ 68,112,910 դրամի չափով։
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Համագործակցություն չի նախատեսվում:
13. Ծրագրի արդյունավետության
նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
28.04.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ