Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՎԱՀՐԱՄ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

22 ապրիլի 2025 թ. N 320-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՎԱՀՐԱՄ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցը (սկսվում է Արշակունյաց պողոտայից, հասնում՝ նախկին կերամիկական իրերի կոմբինատ)՝ նրբանցքներով, անվանակոչել ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, հայ խորհրդային պարուսույց-բալետմայստեր Վահրամ Արիստակեսյանի անվամբ՝ «Վահրամ Արիստակեսյան փողոց», «Վահրամ Արիստակեսյան փողոց, 1-ին նրբանցք» (սկսվում է, նախկին կերամիկական իրերի կոմբինատից, հասնում կանաչապատ տարածք), «Վահրամ Արիստակեսյան փողոց, 2-րդ նրբանցք» (1-ին նրբանցքին զուգահեռ):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

2025 թ. ապրիլի 22

Երևան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 ապրիլի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։