ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 2024 թվականի N 1220-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՌՈՅԱԼ ԳԼԱՍ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՌՈՅԱԼ ԳԼԱՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․
2) «ՌՈՅԱԼ ԳԼԱՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2024 թվականի հուլիսի 11-ից մինչև 2027 թվականի հուլիսի 10-ը ներառյալ․
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի։
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
Երևան
08.08.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
օգոստոսի 8-ի N 1220-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝ 10 նիշի մակար-դակով Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման երկիրը Արտահան-ման երկիրը Արժեքը (դրամ) Այլ տեղեկու-թյուններ
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ
1. 2007999701 Խնձորի խյուս ասեպտիկ պարկերով Խնձորի խյուս` ներառյալ կոմպոտները, ստացված ջերմային մշակման եղանակով, այդ թվում` մինչև 13% զանգվածային
բաժին շաքարի
կամ այլ քաղցրացնող նյութերի
հավելմամբ կգ 1500 000 Իրանի Հանրապե-տություն Իրանի Հանրապե-տություն 410 000 000
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ
2. 5803009000 Հակակարկտային ցանց Հակակարկտային ցանց կգ 70 000 Իտալիայի Հանրապետություն Իտալիայի Հանրապետություն 70 000 000
3. 3924900009 Հակակարկտային ցանցերի վերին մասերն իրար միացնող սեղմակներ Հակակարկտային ցանցերի վերին մասերն իրար միացնող սեղմակներ CLIPS հատ/կգ 120 000/30 000 Իտալիայի Հանրապետություն Իտալիայի Հանրապետություն 34 000 000
4. 3924900009 Հակակարկտային ցանցերի միջին շարքերն իրար միացնող սեղմակներ Հակակարկտային ցանցերի միջին շարքերն իրար միացնող սեղմակներ RAPID հատ/կգ 120 000/30 000 Իտալիայի Հանրապետություն Իտալիայի Հանրապետություն 34 000 000
5. 3924900009 Պլաստիկե գլխադիրներ սյուների համար Պլաստիկե գլխադիրներ Հակակարկտային ցանցի սյուների համար կրկնակի պտուտակով հատ/կգ 40 000/20 000 Իտալիայի Հանրապետություն Իտալիայի Հանրապետություն 35 000 000
6. 0602208000 Արմատակալած մրգատու ծառերի տնկիներ /խնձորի ծառ, Գոլդն, Ռեդ Դելիշեյս, Գալա, Գրենի սմիթ, ֆուջի/
Ծառեր, թփեր ու թփիկներ` պատվաստված կամ չպատվաստված, որոնք տալիս են ուտելի պտուղ կամ
ընկույզ՝ հատ 50 000 Իտալիայի Հանրապետություն Իտալիայի Հանրապետություն 100 000 000
7. 0602208000 Արմատակալած
մրգատու ծառերի
տնկիներ /խնձորի ծառ, Գոլդն, Ռեդ
Դելիշեյս, Գալա,
Գրենի սմիթ,
ֆուջի/ Ծառեր, թփեր ու թփիկներ` պատվաստված կամ չպատվաստված, որոնք տալիս են ուտելի պտուղ կամ
ընկույզ՝
հատ 50 000 Նիդերլանդների Հանրապետություն Նիդերլանդների Հանրապետություն 100 000 000
8. 7308905100 Սենդվիչ պանելներ Պանելներ` բաղկացած երկու պատից, պատրաստված ծալքավոր /կողավոր/ թիթեղաթերթից
մեկուսիչ լցանյութով կգ 40 000 Իրան Իրան 27 000 000
Ընդամենը՝ 810 000 000
(հավելվածը լրաց. փոփ. 23.01.25 N 55-Ա, 30.04.25 N 507-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
09.08.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ