ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2025 թվականի N 521-Ա
ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ և 688-րդ հոդվածների, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի և «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքի 22-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացված՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Եղվարդի խճուղու միջնամասից Հալաբյան փողոցի վերջնամասի ոռոգման ջրատար (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 22122022-01-0382) համակարգը՝ 179 383.1 հազար դրամ հաշվեկշռային արժեքով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Երևան» ջրօգտագործողների ընկերությանը (գրանցման համարը՝ 269․230․02841)՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում «Երևան» ջրօգտագործողների ընկերության տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքման և հանձնման-ընդունման գործընթացը՝ նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնելով «Երևան» ջրօգտագործողների ընկերության միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
30.04.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
ապրիլի 30-ի N 521-Ա որոշման
Ց Ա Ն Կ
NN
ը/կ Անվանում Չափման միավոր
1 1 2
1․ Ոռոգման ջրատար D=500 մմ, L=1863,1 մ
2․ Հենապատ 500 քառ. մ
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
30.04.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ