Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 2025 թվականի N 535-Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, համայնք Արարատ, Շահումյան փողոց 62/2 հասցեում գտնվող, 150.4 քառ. մետր մակերեսով օժանդակ շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված, սեփականություն հանդիսացող 0.12399 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ N 27122023-03-0119 վկայական) (այսուհետ՝ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից (այսուհետ՝ կոմիտե) և ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ սպորտային համալիր կառուցելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին ու կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին`

1) համապատասխան փաստաթղթերի փաթեթը (մարզադահլիճի նախագիծ, շինարարության թույլտվություն, ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ, ավարտական ակտ (շահագործման թույլտվություն), գույքի չափագրում և այլն) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ներկայացվելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել մարզակառույցի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքները.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել մարզակառույցի միակողմանի ընդունման աշխատանքները՝ այն հաշվառելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաշվեկշռում:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

02.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։