ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1660-Ա «30» ապրիլի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
30.04.2025 թ.
հ. 1660-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Արթուր Վերմիշյան Գ. Բաշինջաղյան փողոց, հ.192 շենք, հ.71 բնակարան Արթուր Վերմիշյանին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Բաշինջաղյան փողոցի հ.192 շենքի հ.71 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.10022025-01-0058, ընդ. բաժ. 5.34քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 31.02քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գ. Բաշինջաղյան փողոց, հ.192 շենք, բն.71/1 010135MK7F8B
2 Արթուր Վերմիշյան Գ. Բաշինջաղյան փողոց, հ.192 շենք, հ.71 բնակարան Արթուր Վերմիշյանին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Բաշինջաղյան փողոցի հ.192 շենքի հ.71 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.10022025-01-0058, ընդ. բաժ. 5.34քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 31.83քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գ. Բաշինջաղյան փողոց, հ.192 շենք, բն.71/2 01013HGTQ5JP
3 Հասմիկ Սահակյան Վ. Վաղարշյան փողոց, հ.2 շինություն Հասմիկ Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող, Վ. Վաղարշյան փողոցի հ.2 հասցեում գտնվող /վկ. հ.01112021-01-0229/ բաժանման հատակագծով առանձնացվող շինություններին տրամադրել հասցե՝ Սոսեի փողոց, հ.30/3 010338GYDC4C
4 Տարոն Հարությունյան Նոր Նորքի 7-րդ զանգված, հ.1 շենք, հ.33 բնակարան Տարոն Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող, Նոր Նորքի 7-րդ զանգվածի հ.1 շենքի հ.33 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.02042025-01-0269, ընդհ. բաժն. 0.9քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 41.2քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ջ. Կարախանյան փողոց, հ.1 շենք, բն.33/1 01083JTMV2ME
5 Ռուստամ Խալաթյան Սարի թաղի
7-րդ փողոց, հ.67 շենք, հ.25 բնակարան Ռուստամ Խալաթյանին սեփականության իրավունքով պատկանող, Սարի թաղի 7-րդ փողոցի հ.67 շենքի հ.25 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.12022025-01-0195, ընդհ. բաժն. 3.5քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 64.25քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Սարի թաղի 7-րդ փողոց, հ.67 շենք, բն.25/1 01053AAEXN99
6 Խաչատուր Մխոյան Նորագավիթ
1-ին փողոց,
4-րդ փակուղի, հ.2/3 և հ.2/1 հողամաս Խաչատուր Մխոյանին սեփականության իրավունքով պատկանող, Նորագավիթ 1-ին փողոցի 4-րդ փակուղու հ.2/3 և հ.2/1 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.23112016-01-0049 և հ.17032021-01-0260/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Նորագավիթ 1-ին փողոց, 4-րդ փակուղի, հ.2/1 01113A4S84AX
7 Արթուր Գևորգյան Նոր Արեշ
19-րդ փողոց, հ.32/9 և հ.32/7 հողամաս Արթուր Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող, Նոր Արեշ 19-րդ փողոցի հ.32/9 և հ.32/7 հասցեներում գտնվող բնակելի տների զբաղեցրած հողամասերին /վկ. հ.22032021-01-0063 և հ.14072022-01-0278/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Նոր Արեշ 19-րդ փողոց, հ.32/9 01053ALYMREV
8 Կարեն Չիչոյան
/լիազորված անձ/
Արմենուհի Ավետիսյան Վ. Սարգսյան փողոց, հ.10 շենք, հ.130 և հ.131 տարածք Արմենուհի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող, Վ. Սարգսյան փողոցի հ.10 շենքի հ.130 և հ.131 հասցեներում գտնվող տարածքներին /վկ. հ.04042014-01-0030 և հ.14122012-01-3462/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Վ. Սարգսյան փողոց, հ.10 շենք, շինություն հ.130-131 01063DPH6D8B
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան