Հոդված 7. Օրենսգրքի 219-րդ հոդվածում՝
Հոդված 7. Օրենսգրքի 219-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Բնափայտի կամ երկրորդական անտառանյութի օգտագործման համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում օգտագործված պաշարների ծավալների հիման վրա: Կենսապաշարների մնացած տեսակների համար պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում կենսապաշարների օգտագործման պայմանագրով կամ լիցենզիայով սահմանված ծավալների հիման վրա, իսկ բնօգտագործման վճարի բազայի չափաքանակը գերազանցելու կամ զրոյական չափաքանակի դեպքում՝ հաշվետու ժամանակաշրջանում փաստացի օգտագործված պաշարների ծավալների հիման վրա։ Կենսապաշարների՝ պայմանագրով կամ լիցենզիայով սահմանված և փաստացի օգտագործված ծավալների դրական տարբերության դեպքում պետական բյուջե վճարված բնօգտագործման վճարի գումարը վճարողին վերադարձման ենթակա չէ:».
2) 2-րդ և 4-րդ մասերը «օգտագործման» բառից հետո լրացնել «կամ օգտագործման իրավունքի» բառերով.
3) 3-րդ մասից հանել երկրորդ և երրորդ նախադասությունները։