Հոդված 22. Պետական գույքի օտարման եղանակները
Հոդված 22. Պետական գույքի օտարման եղանակները
1. Պետական գույքի օտարման եղանակներն են՝
1) հրապարակային սակարկություն (մրցույթ կամ աճուրդ (նաև էլեկտրոնային).
2) ուղղակի վաճառք.
3) նվիրատվություն կամ նվիրաբերություն.
4) փոխանակություն.
5) «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ եղանակներ:
2. Պետական գույքը հրապարակային սակարկություններով օտարման ներկայացնելիս՝
1) ընտրվում է մրցույթով վաճառքի եղանակը, եթե գնորդը գույքի սեփականության իրավունքը ձեռք բերելու հետ մեկտեղ գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով գործարար ծրագրին համապատասխան պետք է ստանձնի որոշակի պարտավորություններ.
2) ընտրվում է աճուրդի վաճառքի եղանակը, եթե գնորդից չի պահանջվում կատարել որևէ պարտավորություն:
3. Պետական գույքն օտարվում է ուղղակի եղանակով՝
1) գործարար (ներդրումային) ծրագիր ներկայացրած նախօրոք հայտնի գնորդին.
2) տվյալ գույքի վարձակալին, ընդ որում վարձակալներն ունեն գնման նախապատվության իրավունք:
4. Պետական գույքի օտարման եղանակը սահմանվում է օտարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
(22-րդ հոդվածը 28.06.19 ՀՕ-115-Ն օրենքի 1-ին հոդվածի լրացմամբ ուժի մեջ կմտնի 01.01.2020 թվականին:)