Գլուխ XI · ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 36. Պետական գույքի կառավարման և պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը
Հոդված 36. Պետական գույքի կառավարման և պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը
1. Պետական գույքի կառավարման և պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է պետական գույքային հարաբերությունները կանոնակարգող օրենսդրության և գերատեսչական նորմատիվ պահանջների պահպանման, պետական և տարածքային կառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից պետական գույքի արդյունավետ կառավարմանն ու պահպանմանն ուղղված միջոցառումների իրագործմամբ: