Հոդված 35. Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման պայմանները
Հոդված 35. Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման պայմանները
1. Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առևտրային կազմակերպությունները կարող են վերակազմակերպվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևերով և կարգով:
2. Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առևտրային կազմակերպությունները կարող են միացվել կամ միաձուլվել ոչ պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առևտրային կազմակերպությանը, եթե առկա է գործարքի նպատակահարմարությունը հիմնավորող գործարար ծրագիր, ընդ որում միացման կամ միաձուլման հետևանքով պետական մասնակցության չափը պետք է կազմի առնվազն 51 տոկոս, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրականացվող պետություն-մասնավոր հատված համագործակցության ծրագրերի:
3. Պետական բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող առևտրային կազմակերպությունները հիմնավորված ֆինանսական առողջացման տանող գործարար ծրագրերի առկայության դեպքում կարող են վերակազմակերպվել բաժանման կամ առանձնացման ճանապարհով: