ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 7-րդ մասի՝
Ազգային ժողովը որոշում է.
Արմենուհի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ընտրել Բարձրագույն դատական խորհրդի անդամ՝ հինգ տարի ժամկետով։
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. Սիմոնյան
2025 թվական, մայիսի 7
Երևան
ԱԺՈ-103-Ա