Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 1672-Ա «02» մայիսի 2025 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

Տ. Ավինյան

Հավելված

Երևանի քաղաքապետի

02.05.2025թ.

հ. 1672-Ա որոշման

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը

1 2 3 4 5 6 7

1 Խաչատուր Գրիգորյան Հ. Գյուլիքևխյան փողոց, հ.15 շենք, հ.37 բնակարան Խաչատուր Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող, Հ. Գյուլիքևխյան փողոցի հ.15 շենքի հ.37 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.14032025-01-0156, ընդհ. բաժն. 1.24քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 28.50քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Հ. Գյուլիքևխյան փողոց, հ.15 շենք, բն.37/1 01083LBFWJM3

2 Դավիթ Բեգինյան

/լիազորված անձ/

Հասմիկ Գալստյան Դավիթ Բեկի 2-րդ թաղամաս, հ.67 բնակելի տուն Անշարժ գույքի բաժանման 12.03.2025թ. հ.2669 պայմանագրով Հասմիկ Գալստյանին անցած Դավիթ Բեկի 2-րդ թաղամասի հ.67 հասցեում գտնվող 176.4քմ մակերեսով բնակելի տանը /շին. ընդ. բաժն. 49.1քմ/ տրամադրել հասցե՝ Դավիթ Բեկի փողոց, հ.5/27 01053CAB5DZJ

3 Դավիթ Բեգինյան

/լիազորված անձ/

Ֆլորա Եդիգարյան Դավիթ Բեկի 2-րդ թաղամաս, հ.67 բնակելի տուն Անշարժ գույքի բաժանման 12.03.2025թ. հ.2669 պայմանագրով Ֆլորա Եդիգարյանին անցած Դավիթ Բեկի 2-րդ թաղամասի հ.67 հասցեում գտնվող 212.6քմ մակերեսով բնակելի տանը /շին. ընդ. բաժն. 49.1քմ/ տրամադրել հասցե՝ Դավիթ Բեկի փողոց, հ.5/28 01053DFFGYM6

4 Արման Մելոյան Անտառային փողոց, հ.162 և հ.162/1 հողամաս Արման Մելոյանին սեփականության իրավունքով պատկանող, Անտառային փողոց, հ.162 և հ.162/1 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հհ.22082023-01-0190 և 22022024-01-0258/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Անտառային փողոց, հ.162 01063VSSK2SD

5 Արտակ Ազիզյան Գորգագործների փողոց, հ.21/2 և հ.21/5 հողամաս Արտակ Ազիզյանին սեփականության իրավունքով պատկանող, Գորգագործների փողոցի հ.21/2 և հ.21/5 հասցեներում գտնվող արտադրամասերի զբաղեցրած հողամասերին /վկ. հ.11042025-01-0130 և հ.11042025-01-0152/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Գորգագործների փողոց, հ.21/2 01113BJUVZ8P

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։