Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 մայիսի 2025 թվականի N 558-Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել Ամերիկայի Միացյալ Նահանգների էներգետիկայի դեպարտամենտի Միջուկային մաքսանենգության հայտնաբերման և կանխարգելման գրասենյակի կողմից տրամադրված գույքը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը` գույքի նպատակային նշանակությանը համապատասխան Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կարիքների համար օգտագործելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Ամերիկայի Միացյալ Նահանգների էներգետիկայի դեպարտամենտի Միջուկային մաքսանենգության հայտնաբերման և կանխարգելման գրասենյակի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրաբերության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

08.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

մայիսի 8-ի N 558-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Գույքի անվանումը Ապրանքանիշ և մոդել Նույնացման/սերիական համարը Քանակ Միավորի արժեքը

(դրամ)

1. Պարեկային

ավտոմեքենա 2025 Toyota Hilux SR5 VIN:

MR0BX8CD8S2805755 1 26 743 361

2. Պարեկային

ավտոմեքենա 2025 Toyota Hilux SR5 VIN:

MR0BX8CDXS2856562 1 26 743 361

3. Պարեկային

ավտոմեքենա 2025 Toyota Hilux SR5 VIN:

MR0BX8CD2S2857690 1 26 743 361

4. Շարժական

ռադիոկայան Kenwood NX-3820GE B7C10203 1 389 871

5. Շարժական

ռադիոկայան Kenwood NX-3820GE B7C10204 1 389 871

6. Շարժական

ռադիոկայան Kenwood NX-3820GE B7C10207 1 389 871

7. Ջերմային պատկերման

տեսախցիկ NightRide Trailblazer 01550 1 1 387 757

8. Ջերմային պատկերման

տեսախցիկ NightRide Trailblazer 01551 1 1 387 757

9. Ջերմային պատկերման

տեսախցիկ NightRide Trailblazer 01552 1 1 387 757

10. Պլանշետ Samsung Galaxy A8-32 R8YW105K7BV 1 70 860

11. Պլանշետ Samsung Galaxy A8-32 R9YT4197MNW 1 70 860

12. Պլանշետ Samsung Galaxy A8-32 R8YW3OSAZ0L 1 70 860

Ընդամենը 85,775,547

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

08.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։